• Latest news

Կնոջ թարթիչներին տզեր էին բազմացել, որովհետեւ նա ճիշտ չէր մաքրում մակիյաժը

9 սեպտեմբերի, 2019  09:41

32-ամյա կինը Հուբեյ նահանգից լավ չէր մաքրում մակիյաժը քնելուց առաջ, ինչի հետեւանքով նրա թարթիչներին տզեր էին գոյացել։

Ինչպես ներկայացնում է AsiaOne-ը, պացիենտը վերջին կես տարում բողոքում էր աչքերի  բորբոքումից, եւ որ թարթիչները թափվում են։ Նա փորձում էր ինքնուրույն լուծել խնդիրը, բայց ապարդյուն։ Այդ ժամանակ կինը, վերջապես, դիմեց հիվանդանոց, որտեղ նրա թարթիչների վրա մաշկի մեջ ապրող տզեր հայտնաբերեցին։ Պացիենտը ցնցվել էր, երբ մանրադիտակով տեսել էր մակաբույծներին։

Բժիշկների խոսքով՝ թարթիչների վրա տզերը հայտնվել էին սխալ խնամքի պատճառով. կինը ճիշտ չէր մաքրել կոսմետիկան քնելուց առաջ, իսկ երբեմն էլ պառկել էր քնելու հենց մակիյաժով։ Արդյունքում՝ չորացած մաշկն ու կոսմետիկայի մնացորդները կատարյալ միջավայր էին ստեղծել տզերի բազմացման համար։ Շոգ եղանակին դրանք առանձնապես արագ են զարգանում. մեկ թարթիչի վրա կարող է ապրել 36 մակաբույծ։

Հաճախ այդ մակաբույծներն ապրում են մարդկանց մաշկում եւ նրանց առողջությանը չեն սպառնում, բայց եթե դրանք շատ են, արդեն կարող են մաշկի լուրջ խնդիրներ առաջացնել։

Բժիշկների խոսքով, եթե պացիենտը ավելի ուշ դիմեր, թարթիչների բորբոքումը կտարածվեր ամբողջ աչքի վրա, ինչը կարող էր հանգեցնել բլեֆարիտի եւ կոնյունկտիվիտի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է