• Latest news

Երեխայի գեները որոշում են ծննդաբերության ժամանակը

9 սեպտեմբերի, 2019  10:55

Եթե երեխան ժամանակից շուտ է ծնվում, նա անհաս կլինի, եթե ուշ՝ դա հղի է բարդություններով ծննդաբերության ժամանակ։ Բայց ինչի՞ց է կախված հենց այդ սահմանված ժամանակը։ Կարծիք կա, որ այստեղ ամեն բան որոշում է մայրական օրգանիզմը։ Սակայն ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ծննդաբերության ժամանակը մասամբ կախված է նաեւ երեխայի գեներից, գրում է «Նաուկա ի ժիզն»-ը՝ հղում կատարելով Nature Communications-ին։

Ուսումնասիրելով ութ երկրների ավելի քան 84,5 հազար երեխաների գեները՝ հետազոտողները գտել են ավելի քան 7,5 մլն գենետիկ տարբերություններ, որոնցից առանձնացրել են նրանք, որոնք վիճակագրորեն կապված են եղել լույս աշխարհ գալու ժամանակի հետ։ Նման «ծննդաբերական ժամանակային» տարբերությունները խմբավորվել են երկրորդ քրոմոսոմի ոչ մեծ հատվածում։

Դրանք գենետիկ նյութի առումով արդեն ստուգվել են Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆինլանդիայի ավելի քան 9 հազար երեխաների մոտ, եւ վիճակագրական կապը հաստատվել է. իսկապես, գենետիկ հաջորդականության այս կամ այն տարբերակները երկրորդ քրոմոսոմում կապված են եղել ավելի վաղ կամ ավելի ուշ ծննդաբերությունների հետ։ Իհարկե, ավելի ուշ եւ ավելի վաղ ասելով այստեղ նկատի ունեն ընդամենը ինը ժամվա շեղումը, այսինքն՝ երեխաների մի մասը ծնվել է ինը ժամ շուտ, մի մասը՝ ինը ժամ ուշ։

Երկրորդ քրոմոսոմի հատվածում՝ կապված ծննդաբերության ժամանակի հետ, գտնվում են նաեւ գեներ, որոնք կոդավորում են ինտերլեյկին-1 խմբի սպիտակուցները, որոնք ծառայում են որպես բորբոքային ազդանշաններ։ Երբ մոտենում է ծննդաբերության ժամանակը, այդ սպիտակուցները խթանում են արգանդի կրճատումը, օգնում պտղի թաղանթի պոկվելուն եւ այլն։ Երբ երեխան պատրաստ է լույս աշխարհ գալ, նա մոր օրգանիզմին «իմաց է տալիս», եւ «ծննդաբերության ժամանակային» գեները (իմունային եւ այլն), հավանաբար, ինչ-որ կերպ ազդում են այդ ազդանշանի ուժի վրա, այնպես որ ծննդաբերությունը կարող է սկսվել ավելի վաղ կամ ավելի ուշ։

Առայժմ խոսք չկա այն մասին, որպեսզի կանխատեսվի ծննդաբերության ժամանակը ըստ երեխայի գեների. նման կանխատեսումների համար պետք է իմանալ, թե ինչ գեներ են փոխգործակցում այլ գործոնների հետ։ Այնուամենայնիվ, եթե նկատի ունենանք պայքարը անհասության եւ ծննդաբերական պաթոլոգիաների դեմ, կարևոր է իմանալ, որ ծննդաբերության ժամանակը կախված է այդ թվում եւ երեխայի գեներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի