• Latest news

Նոր անալիզը կօգնի թոքերի քաղցկեղը հայտնաբերել առաջին փուլում

10 սեպտեմբերի, 2019  09:39

Նոր անալիզը կօգնի թոքերի քաղցկեղը հայտնաբերել առաջին փուլում՝ գրեթե 4 տարի առաջ մինչեւ այն հնարավոր կլինի տեսնել ռենտգենով: Սա զգալիորեն կմեծացնի այս հիվանդությունը հաղթահարելու հնարավորությունները:

Թոքերի քաղցկեղը քաղցկեղի ամենամահաբեր տեսակներից մեկն է. հազվադեպ է հաջողվում այն բուժել, քանի որ սովորաբար հայտնաբերվում է ուշ փուլերում: Թոքերի քաղցկեղով պացիենտների 93 տոկոսը ծխողներ են, եւ հատկանշական ախտանշանը հազի տեսքով, կրծքում տհաճ զգացողությունները եւ հեւոցը նրանք բացատրում են ծխելու ազդեցությամբ: Երբ մարդու մոտ կրծքում սուր ցավեր են առաջանում, քաշի կտրուկ կորուստ եւ արյունաթքում, այն բուժելու համար արդեն ուշ է. այդ ժամանակ քաղցկեղը հասցնում է տարածվել ամբողջ օրգանիզմում:

Հենց այս պատճառով այդքան կարեւոր է այս հիվանդությունը հայտնաբերել առաջին կամ երկրորդ փուլերում, երբ առողջանալու հավանականությունը դեռեւս բավականին բարձր է:

Մեծ Բրիտանիայի 12 հազար բնակիչների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ նոր թեստը կարող է քաղցկեղը հայտնաբերել 4 տարի առաջ մինչեւ այն հնարավոր կլինի տեսնել ռենտգենով կամ ՄՌՏ-ով:

University of St Andrews-ի հետազոտողներն ապացուցել են, որ այս անալիզի օգնութամբ կարելի է թոքերի քաղցկեղով զգալիորեն ավելի մեծ թվով պացիենտների հայտնաբերել առաջին եւ երկրորդ փուլերում: Այսպես՝ անալիզը պացիենտների 41 տոկոսին հայտնաբերել է առաջին եւ երկրորդ փուլերում, որոնք ախտորոշման այս մեթոդով են հետազոտվել համակարգչային տոմոգրաֆիայի հետ միաժամանակ:

Իսկ եթե ախտորոշումը սահմանափակվել է միայն ՀՏ-ով արդեն ախտանշանների ի հայտ գալուց հետո, ապա միայն պացիենտների 27 տոկոսն է իր ախտորոշմանը տեղեկացել հենց առաջին կամ երկրորդ փուլում: Իսկ սա նշանակում է, որ մնացյալ 73 տոկոսի մոտ թոքերի քաղցկեղը երրորդ կամ չորրոդ փուլում էր, երբ այն գործնականում անբուժելի է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել