• Latest news

Հազվագյուտ հիվանդություն ունեցող տղան չի վախենում անծանոթներից եւ «պաթոլոգիական ընկերասեր» է

9 սեպտեմբերի, 2019  21:16

Ցանկացած անծանոթ տեսնելիս Ալեք Ուեյսիի դեմքին լայն ժպիտ է հայտնվում։ Ի տարբերություն մյուս երեխաների մեծ մասի, նա ընդհանրապես չի վախենում անծանոթներից եւ նույնիսկ «պաթոլոգիական ընկերասեր» է նրանց հանդեպ։ Ալեքի մոտ հազվագյուտ գենետիկ հիվանդություն է՝ Վիլյամսի համախտանիշ։

Վիլյամսի համախտանիշը առաջացնում է մի շարք խնդիրներ՝ կապված առողջության եւ զարգացման հետ, եւ այս հիվանդության ախտանշաններից մեկն էլ չափազանց ընկերասիրությունն է։ Հենց այդ պատճառով էլ տղայի ծնողները չեն մտահոգվում, որ դպրոցում իրենց երեխան ընկերներ գտնելու հարցում խնդիր կունենա։

Մյուս կողմից, չէ՞ որ դա «պաթոլոգիական ընկերասիրություն» է եւ թույլ չի տալիս Ալեքին հիշել, թե ինչու է որեւէ մեկը իր հանդեպ անբարյացկամ։ Ագրեսիան եւ չարությունն անհասկանալի են այս երեխային, նա ուղղակի չի հիշում այդ զգացմունքների բնույթը, քանի որ ինքը դրանք երբեք չի ապրում։

Ալեքը սիրում է առանց բացառության բոլոր իրեն շրջապատողներին, նա նվազագույն ամոթխածություն չի ցուցաբերում առաջին իսկ պատահածի հետ շփվելիս։ Քանի որ Ալեքը դեռեւս շատ երիտասարդ է, մարդիկ, որպես կանոն, դրականորեն են վերաբերում նրա մանկական անմիջականությանը։ Սակայն ծնողները վախենում են, որ ապագայում նա խնդիրներ կունենա «տարօրինակ» վարքագծի պատճառով։

Վիլյամսի համախտանիշով ծնվում է 18 000 երեխայից մեկը։ Այս հիվանդության ախտանիշներից են սրտանոթային հիվանդությունները, ուսման մեջ հետ մնալը։ Ընդ որում, Վիլյամսի համախտանիշով մարդիկ շատ սոցիալական են լինում, նրանք ցուցաբերում են սեր երաժշտության հանդեպ։ Նրանց անհրաժեշտ է ոչ միայն բժշկական խնամք, այլեւ որակավորված հոգեթերապեւտիկ օգնություն։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է