• Latest news

5 տարօրինակ առարկաներ, որոնք բժիշկները գտել են մարդկանց ներսում (ֆոտո)

10 սեպտեմբերի, 2019  22:34

Բժիշկները հետաքրքիր ռենտգեն նկարներ են ներկայացրել, որոնցում հստակ երեւում են տարբեր առարկաներ պացիենտների մարմնի ներսում։

Ինչպես պատմում է The Sun-ը, այդ բոլոր առարկաները բժիշկները ստիպված են եղել հեռացնել վիրաբուժական ճանապարհով։ Ռենտգեն նկարներում, որոնք ներկայացված են ստորեւ, երեւում են ուղիղ աղիքում մնացած սեքս-խաղալիքը, բանկան եւ շիշը. բժիշկները նման երեւույթի բախվում են մշտապես, հազվադեպ պատահում է նաեւ ձայներիզ։

Դա, հասկանալի է, պացիենտների հնարավորությունների սահմանը չէ։ Բժիշկները պատմել են, թե ինչպես են պացիենտների ուղիղ աղիքից հեռացրել ղեկ, վարունգ, հաբերի փաթեթ կամ լամպ։ Ոմանք անգամ շամպայնի գավաթ են հանել եւ... անձրեւանոց։

Բժիշկներից մեկը  պատմել է, որ մի անգամ ստիպված է եղել պացիենտի ուղիղ աղիքից հեռացնել մի ամբողջ ճյուղ խնձորներով։ Նրա գործընկերը պատմել է, որ մի անգամ հանել է ակնոցների պատյան՝ աքսեսուարներով։

Բժիշկների խոսքով՝ սեքս-խաղալիքներն ավելի անվտանգ են, քան կենցաղային տարբեր առարկաները։ Բայց անգամ սեքս-խաղալիքները պետք է վաճառվեն հատուկ քուղերով՝ հանելու համար, թե չէ դրանք եւս կարող են մնալ մարդկանց մեջ։

Պրոֆեսոր Նիլ Մորթենսոնը՝ Վիրաբույժների թագավորական քոլեջի փոխնախագահը, մարդկանց հորդորում է դիմել բուժօգնության որքան հնարավոր է շուտ, եթե ուղիղ աղիքում հայտնվել է օտար մարմին, այլապես բարձր է վարակվելու կամ լուրջ հիվանդություն ստանալու ռիսկը։

Մասնագետի խոսքով՝ չպետք է ամաչել բժիշկներից, քանի որ նրանք արդեն շատ նման բաներ են տեսել, եւ նրանց այլեւս ոչնչով չես զարմացնի։  

Լուսանկարները՝ Splitpics.uk

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի