• Latest news

Կալորիաների հաշվարկն իսկապես օգնում է նիհարել. գիտնականներ

10 սեպտեմբերի, 2019  17:37

Կալորիաների հաշվարկն իսկապես օգնում է նիհարել, հատկապես եթե սահմանափակումներ արվեն յուրաքանչյուր կերակրի, այլ ոչ թե օրվա ողջ սննդաբաժնի կալորիաների հաշվով, պարզել են Warwick Business School-ի գիտնականները։

Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Consumer Research-ում, ցույց է տվել, որ յուրաքանչյուր կերակրի կալորիականության սահմանափակումը թույլ է տալիս ավելի քիչ ուտել, քան կալորիաների ընդհանուր սահմանափակման դեպքում։ Գիտնականներն առաջարկում են նիհարել ցանկացող մարդկանց կազմել կալորիաների ինքնատիպ բյուջե, ընդ որում՝ ամեն օրվա համար։

Դիտարկումները ցույց են տվել, որ այդպես վարվող մարդիկ ամեն օր միջինն օգտագործում են 1528 կալորիա։ Իսկ նրանք, ովքեր հետեւում են ոչ թե յուրաքանչյուր կերակրի, այլ կալորիաների օրական քանակին, արդյունքում սպառում են մոտ 2011 կալորիա։

Միեւնույն ժամանակ, երկու խմբում էլ մասնակիցներն ավելի քիչ կալորիա են սպառել, քան վերահսկիչ խմբում, որտեղ ոչ մի սահմանափակում չի դրվել։ Սակայն հենց առաջին մոտեցումն է ավելի տպավորիչ արդյունքներ տվել, դրա համար գիտնականներն այն համարում են ամենահեռանկարայինը։

Միեւնույն ժամանակ, նրանք կարծում են, որ սա կաշխատի ոչ միայն սննդի, այլ նաեւ այն հարցում, թե որքան շատ սիգարետ է ծխում մարդն ամեն օր եւ որքան շատ է խմում։ Դա նաեւ թույլ կտա նվազեցնել վնասակար մթերքների քանակը եւ ժամանակի ընթացքում հանգեցնել դրանցից իսպառ հրաժարվելուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի