• Latest news

Ովքե՞ր են ռեսպիրատոր թերապեւտներն ու ինչո՞ւ նրանց կարիքը կա նաեւ Հայաստանում

10 սեպտեմբերի, 2019  19:34

Ռեսպիրատոր թերապեւտը մարդ է, որը զբաղվում է շնչառական համակարգի խնդիրներով ու հիվանդություններով: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց կալիֆոռնիաբնակ ռեսպիրատոր թերապեւտ Հրաչ Կայիչյանը: ԱՄՆ-ում ռեսպիրատոր թերապիան առանձին գիտություն է, եւ մուլտիդիսցիպլինար խմբում դրա ներկայացուցիչների աշխատանքը կարող է մեծացնել բուժման արդյունավետությունն ու կրճատել հիվանդանոցում պացիենտների մնալու ժամկետը:

Հրաչ Կայիչյանն աշխատում է UCLA Medical Center-ի ինտենսիվ թերապիայի նեոնատալ բաժանմունքում: Այդ բաժանմունքում է հայտնվում շնչառական խնդիրներով երեխաների մեծ մասը (սովորաբար վաղածին): Այդ խնդիրները չեն շրջանցում նաեւ հղիներին, որոնց մոտ բարդություններ են առաջանում: Այդ պատճառով կարեւոր է, որպեսզի կլինիկայում լինի մեկը, որը մասնագիտացված է այդ հարցով:    

Մասնագետի խոսքով՝ ռեսպիրատոր թերապեւտի աշխատանքը ներառում է ամեն ինչ, ինչը կապ ունի մարդու շնչառական համակարգի հետ՝ թթվածնային եւ հելիումի թերապիայից մինչեւ բրոնխոլիտիկների եւ այլ դեղամիջոցների կիրառում: Քանի որ բժշկությունը մշտապես զարգանում է, նորանոր սարքեր եւ տեխնոլոգիաներ են ներդրվում եւ մշակվում, անհրաժեշտ են մասնագետներ, որոնք այդ ոլորտին կնվիրեն աշխատանքային ողջ օրը, որոնք կկարողանան օգտվել հիվանդանոցում առկա սարքավորումից եւ կիմանան՝ որտեղ եւ երբ կարելի է այն կիրառել լավագույն արդյունքին հասնելու համար:

Մասնագետը նշեց, որ բուժման արդյունքները օգնում են բարելավել ինտենսիվ թերապիայի նեոնատալ բաժանմունքի մասնագետները, որոնց շնորհիվ նվազագույնի է հասնում հիվանդանոցում պացիենտների մնալու ժամկետը:

Ինչպես նաեւ, ռեսպիրատոր թերապեւտը կարեւոր դեր է խաղում մի հիվանդանոցից մյուսը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների տեղափոխման հարցում: Նա ապահվում է տեղափոխման առավելագույն անվտանգությունը, վերահսկում է պացիենտի շնչառությունն ու շնչելու համար անհրաժեշտ սարքի աշխատանքը:

Հրաչ Կայիչյանի խոսքով՝ ԱՄՆ-ում ռեսպիրատոր թերապեւտների աշխատանքը շատ բան է դեպի լավը փոխել՝ բարձրացնելով բուժման անվտանգության եւ դրա արդյունավետության մակարդակը: Մասնագետի կարծիքով՝ Հայաստանի հիվանդանոցներում եւս նման մարդկանց կարիքը կա: Մասնագետը վստահ է՝ նման մասնագետները կօգնեն կազմակերպել պացիենտների խնամքը ինչպես հիվանդանոցային պայմաններում, այնպես էլ մեկ այլ հիվանդանոց շտապ տեղափոխման ժամանակ, եւ, անշուշտ, շատ կյանքեր կփրկվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է