• Latest news

Ցածրահասակ մարդիկ ավելի շատ են ենթակա դիաբետով հիվանդանալու վտանգին. հետազոտություն

10 սեպտեմբերի, 2019  21:30

Ցածրահասակ մարդիկ ավելի շատ են ենթակա շաքարային դիաբետով հիվանդանալու վտանգին, քան բարձրահասակները. հասակի յուրաքանչյուր լրացուցիչ 10 սմ-ի պարագայում դիաբետի հավանականությունը նվազում է միջինը 40 տոկոսով, պարզել են Մարդու նուտրիցիոնոլոգիայի գերմանական ինստիտուտի հետազոտողները:

28 հազար մարդկանց տվյալների վերլուծության հիման վրա կատարված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հասակի յուրաքանչյուր լրացուցիչ 10 սմ-ի դեպքում դիաբետի զարգացման հավանականությունը տղամարդկանց շրջանում նվազում է 41 տոկոսով, կանանց շրջանում՝ 33 տոկոսով: Հարցն, ըստ երեւույթին, այն է, որ բարձրահասակ մարդկանց օրգանիզմն ավելի լավ է հաղթահարում շաքարի վերամշակումը: Բացառված չէ նաեւ, որ ցածրահասակ մարդկանց օրգանիզմում ճարպի պարունակությունը, զարկերակային ճնշումը կարող են մեծ լինել, դրանից բացի, նրանց շրջանում բորբոքային պրոցեսները հաճախ ավելի շատ են տարածված:

Իսկ ահա բարձրահասակ մարդկանց օրգանիզմում ինսուլինի հանդեպ զգայունությունը բարձր է, ինչի շնորհիվ բետա բջիջները (սա ենթաստամոքսային գեղձում բջիջների տարատեսակ է, որն ինսուլին է արտադրում) ավելի արդյունավետ են գործում:

Ընդ որում՝ հասակի եւ դիաբետի հավանականության միջեւ կապն առավել արտահայտված է մարմնի նորմալ զանգվածով մարդկանց շրջանում: Այս դեպքում հասակի յուրաքանչյուր լրացուցիչ 10 սմ-ի պարագայում տղամարդկանց շրջանում դիաբետի հավանականությունը կրճատվել է ամբողջ 86 տոկոսով, իսկ կանանց շրջանում՝ 67 տոկոսով: Եթե մարմնի զանգվածը մեծ էր, ապա կապն ավելի քիչ էր արտահայտված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել