• Latest news

Դիետիկ հավելումը կարող է օգնել շիզոֆրենիայի ժամանակ

11 սեպտեմբերի, 2019  12:59

Սարկոզին դիետիկ հավելումը կարող է օգնել շիզոֆրենիայի ժամանակ՝ ամբողջական մոտեցման դեպքում, որը լրացնում է հակափսիխոտիկ դեղամիջոցներին, գրում է Medical Press-ը։ https://medicalxpress.com/

Հոգեբուժության բրիտանական ամսագրում (UCL Genetics, Evolution & Environment եւ QMUL Center for Psychiatry) հրապարակված խմբագրական հոդվածում պրոֆեսոր Դեւիդ Կերտիսը կարծիք է հայտնում, որ հեշտ հասանելի մթերքը կարող է ներառվել բուժման ծրագրերում։

«Սարկոզինը տրամաբանական բուժում է թվում, եւ կլինիկական հետազոտությունները, որ անցկացվել են այս պահի դրությամբ, ցույց են տալիս, որ այն կարող է օգտակար լինել։ Դա, անշուշտ, անվտանգ է, եւ որոշ պացիենտներ տեղեկացնում են, որ իրենց ավելի լավ են զգում»,- ասել է նա։ «Սարկոզինը կարող է օգտակար լինել շիզոֆրենիայի բուժման համար, բայց մենք պետք է հետագա ուսումնասիրություններ կատարենք, որպեսզի դա հաստատենք»։

Սարկոզին պարունակվում է այնպիսի մթերքներում, ինչպիսին են ձվի դեղնուցը, հնդկահավի միսն ու լոբազգիները, եւ այն կարելի է գնել որպես սննդային հավելում, որը երբեմն գովազդվում է որպես «հավելում ուղեղի առողջության համար»։

Պրոֆեսոր Կերտիսը գրում է, որ ներկայում կան բազմաթիվ վկայություններ, որ շիզոֆրենիա ունեցող որոշ պացիենտների մոտ կարող են լինել գլուտամատի՝ ուղեղի ընդհանուր նեյրոտրանսմիթերի ռեցեպտորների գործունեության դեֆեկտներ, եւ սարկոզինը կարող է օգնել գլուտամատի ռեցեպտորներին ավելի լավ աշխատել։

Հետազոտողներն ապացույցներ են հավաքում, որ եթե այդ գլուտամատային ռեցեպտորներն ինչպես հարկն է չգործեն, մարդկանց մոտ կարող են առաջանալ փսիխոզ եւ շիզոֆրենիայի այլ ախտանշաններ։

Պրոֆեսոր Կերտիսը եւ նրա գործընկերները վերջերս ապացուցել են, որ կան գենետիկ տարբերակներ, որոնք վնասում են այդ ռեցեպտորը, մեծացնում շիզոֆրենիայի վտանգը։

Միակ վերհանված ռիսկը, ըստ երեւույթին, այն է, որ որոշ մարդիկ, որոնք սարկոզին են ընդունում շիզոֆրենիայի բուժման համար, եւ ընդունում են նաեւ հակադեպրեսանտներ, կարող են հիպոմանիա (արգելակում եւ էյֆորիա) ունենալ, ինչը, ըստ պրոֆեսոր Կերտիսի, ընդգծում է բժիշկների հետ խորհրդակցելու կարեւորությունը սարկոզինն ընդունելուց առաջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է