• Latest news

Գենետիկ մուտացիան գրիպը կարող է մահացու վտանգավոր դարձնել

11 սեպտեմբերի, 2019  11:51

Գրիպը կարող է հանգեցնել առողջական ծանր բարդությունների, նաեւ մահացու ելքի։ Ամերիկացի գիտնականները պարզել են մի մեխանիզմ, որն անգամ առողջ մարդկանց մոտ, որոնք սիրտ-անոթային համակարգի խնդիրներ չունեն, կարող է առաջ բերել սրտի խնդիրներ գրիպից հետո։ Պատճառը տարածված գենետիկ մուտացիան է։

Հիպոթեզներից մեկը համակարգային բորբոքումն է վարակից հետո, որն առաջ է բերում սթրես եւ վնասում է սրտին, գրում է EurekAlert-ը։

Նոր հետազոտություններն ուսումնասիրել են ռիսկի գենետիկ գործոնները եւ հայտնաբերել մուտացիա IFITM3 գենում, որն էլ հանգեցնում է բարդությունների։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ IFITM3-ի մուտացիան մեծացնում է գրիպով հիվանդացած մարդկանց հոսպիտալացման վտանգը եւ մահացու ելքը։ Դա բացատրվում է նրանով, որ IFITM3 գենը պաշտպանում է բջիջները վիրուսներից՝ կառուցելով պաշտպանիչ պատնեշներ իմունային պատասխանի վաղ շրջաններում, բացատրում են գիտնականները։

Կենդանիների վրա կատարված փորձերը հաստատել են ենթադրությունները։ Առանց IFITM3 գենի գրիպի տարբեր շտամներով վարակված մկներն ունեցել են սրտի խնդիրների բարձր ռիսկ։ Գրանցվել են սրտի զարկերի հաճախականության նվազում, առիթմիա, ինչպես նաեւ մահացու դեպքեր։

Սա առաջին հետազոտությունն է, որտեղ ապացուցվում է գենի եւ սրտի բարդությունների կապը գրիպից հետո։

«Գրիպից մահացության հիմնական պատճառները հասկանալը թույլ կտա գտնել թերապիա եւ փրկել մարդկանց կյանքը»,- ամփոփում են հեղինակները։

Կարծիք կա, որ չինացիների 20 տոկոսը եւ եվրոպական ծագում ունեցող մարդկանց մոտ 4 տոկոսն ունեն IFITM3-ի մուտացիաներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է