• Latest news

Բիոպսիան կարո՞ղ է նպաստել քաղցկեղային ուռուցքի տարածմանը. պարզաբանում է ռադիոլոգը

11 սեպտեմբերի, 2019  20:32

Զարգացած երկրներում հազվադեպ է հանդիպում պացիենտ, որը վստահ է, որ բիոպսիան կարող է քաղցկեղային ուռուցքը չարորակ դարձնել կամ նպաստել դրա տարածմանը: Իսկ Հայաստանում այդ միֆերը դեռեւս տարածված են:

Դրանք ոչ այլ ինչ են, քան միֆեր՝ պնդում է ռադիոլոգ Անի Հակոբյանը: Իրականում բիոպսիան չի կարող ուռուցքը չարորակ դարձնել, դա ընդամենը ախտորոշիչ հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս հասկանալ, թե պացիենտի մոտ ինչ տեսակի ուռուցք է եւ ինչ բուժում է պահանջվում:

«Որեւէ գիտական ապացույց չկա, որ բիոպսիայի պատճառով բարորակ ուռուցքը կարող է չարորակ դառնալ կամ չարորակը կարող է առավել ագրեսիվ դառնալ ու տարածվել: Բիոպսիան քաղցկեղի շատ տեսակների, այդ թվում նաեւ վահանաձեւ գեղձի քաղցկեղի ախտորոշման համար միջազգային ստանդարտ է համարվում»,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ռադիոլոգը:

Մասնագետը բացատրեց, որ ուռուցքը սկզբնապես կամ բարորակ է լինում կամ չարորակ: Եթե այն բարորակ է, ապա ամեն դեպքում աճում է եւ տարածվում՝ անկախ նրանից՝ բիոպսիա արվում է, թե՝ ոչ:

«Քաղցկեղային բջիջները բջիջներ են, որոնք, կարելի է ասել, դուրս են եկել օրգանիզմի հսկողությունից, դրանք անվերահսկելիորեն աճում են ու բազմանում: Դրանք բջիջների առանձին խումբ են, որոնք ունեն իրենց «աշխարհը», իրենց միկրոկլիման, եւ իրենց «գործը» անում են՝ անկախ նրանից, թե բիոպսիա արվում է կամ չի արվում: Եվ եթե բջիջները առողջ են, դու պարզապես չես կարող դրանք բիոպսիայի միջոցով քաղցկեղային բջիջների վերածել»,- նշեց մասնագետը:   

Իհարկե, բիոպսիայի ժամանակ, ինչպես եւ ցանկացած այլ բժշկական պրոցեդուրայի ժամանակ, կարող են բարդություններ լինել. ամենից առաջ դրանք կապտուկներն ու հեմատոմաներն են այն վայրում, որտեղ ասեղ են ներարկել: Դրանից ավելի լուրջ բարդություններ բժիշկ Հակոբյանն իր 25-ամյա պրակտիկայի ընթացքում չի հանդիպել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ արտասահմանում:

Ինչո՞ւ է անհրաժեշտ բիոպսիան: Ինչո՞ւ չի կարելի առանց դրա բուժում սկսել:

Եթե խոսքը, օրինակ, վահանաձեւ գեղձի ուռուցքի մասին է, բուժումից առաջ անհրաժեշտ է պարզել՝ ինչ տեսակի ուռուցք է, քանի որ հենց դրանից է կախված բուժման տակտիկան: Որոշ դեպքերում վիրահատության, այլ դեպքերում՝ քիմիաթերապիայի, որոշ դեպքերում էլ՝ պարզապես դինամիկ հետազոտության կարիք է լինում: Եվ եթե սխալ բուժում անցկացվի, ապա դա կարող է վնասել պացիենտին եւ զգալիորեն նվազեցնել առողջացման շանսերը:

Այդ պատճառով խորհուրդ է տրվում չարորակ ուռուցք կասկածելու դեպքում բիոպսիա անցկացնել՝ համոզվելու համար, որ ուռուցքն իսկապես չարորակ է, որից հետո արդեն սահմանել բուժման տակտիկան:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է