• Latest news

Գիտնականները ստեղծում են սարք, որը կարող է զանգվածաբար արտադրել «սինթետիկ» մարդկային սաղմեր

12 սեպտեմբերի, 2019  18:26

Գիտնականները ստեղծել են սարք, որը կարող է մեծ քանակությամբ կենդանի էակներ արտադրել, որոնք հիշեցնում են շատ պարզունակ մարդկային սաղմեր, տեղեկացնում է NPR-ը։

Հետազոտողները ողջունել են Nature ամսագրում նկարագրված սարքը որպես կարեւոր քայլ մարդու սաղմնային զարգացման ամենավաղ ուսումնասիրման մեջ։ Բայց դա նաեւ բարձրացնում է հարցը, թե որտեղ պետք է գիծ անցկացնել «սինթետիկ» մարդկային կյանքի ստեղծման հարցում։

Գիտնականները մինչ այդ ստեղծել էին սինթետիկ սաղմեր, որոնք հայտնի են որպես էմբրիոիդներ։ Այդ օբյեկտները ստեղծվում են մարդու ցողունային բջիջների վրա կոաքսիալ ազդեցության ճանապարհով՝ կառույցների կազմավորմամբ, որոնք հայտնաբերվել են մարդու շատ վաղ սաղմերում։ Հետազոտությունը հարցեր է բարձրացրել նաեւ այն մասին, թե որքանով կարող են դրանք նմանվել լիակատար սաղմերին կամ դառնալ այդպիսին։

Նոր աշխատանքը ստեղծում է մեթոդ, որը կարող է արագ գեներացնել համեմատաբար մեծ քանակությամբ էմբրիոիդներ։

«Այս նոր համակարգը թույլ է տալիս մեզ հասնել հիանալի արդյունավետության այնպիսի կառույցներ ստեղծելիս, որոնք նման են մարդու սաղմերին»,- ասում է հետազոտության ղեկավար, Միչիգանի համալսարանի կենսաբժշկական ինժեներիայի ամբիոնի դոցենտ Ցզյանպին Ֆուն։

Ֆուն այս քայլն անվանում է «նոր դարաշրջան այս նոր ոլորտում», որը պետք է զգալիորեն բարելավի գիտնականների՝ մարդու վաղ զարգացումն ուսումնասիրելու կարողությունը։ «Այնպիսի կառույցները, ինչպիսին են մարդու սաղմերը, մեծ պոտենցիալ ունեն, որպեսզի բացահայտվի այն, ինչ մենք անվանում ենք մարդկային զարգացման այսպես կոչված սեւ արկղ»,- ասում է Ֆուն։

Նա նկատի ունի առաջին մի քանի շաբաթներն այն բանից հետո, երբ սերմնահեղուկը բեղմնավորել է ձվաբջիջը, երբ սաղմը գտնվում է կնոջ մարմնում եւ այն դժվար է ուսումնասիրել։ Կանոններն արգելում են գիտնականներին հետազոտել սաղմերը 14 օրից հետո էթիկական պատճառներով։

Ֆուն ասում է, որ մեծ քանակությամբ սաղմեր արտադրելու կարողությունը, որոնք չեն ընկնում 14-օրյա հրահանգի ազդեցության տակ, գիտնականներին թույլ կտա հասկանալ առողջական կարեւոր խնդիրները, ներառյալ բնածին արատների ու վիժումների կանխումը։ Բացի այդ, հետազոտողները կարող են էմբրիոիդներն օգտագործել դեղերի սքրինինգի համար, որպեսզի որոշեն, թե անվտանգ են արդյոք դեղերը հղի կանանց համար։ «Այսպիսի հետազոտությունը կարող է մեծ օգուտ բերել»,- ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել