• Latest news

Բժիշկները չեն համարձակվում վիրահատել «բազուկա ձեռքեր» ունեցող պացիենտին

13 սեպտեմբերի, 2019  13:03

Բժիշկները չեն համարձակվում վիրահատել ռուսաստանցի Կիրիլ Տերեշինին, որն աչքի է ընկել «բազուկա ձեռքերով»։ Նրա ձեռքերի բորբոքված մկաններն անհրաժեշտ է հեռացնել, բայց ոչ ոք չի համարձակվում անել դա, ինչպես ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին նրա մենեջեր Ալեքսանդրը։

«Այստեղ ամեն բան շատ աղոտ է, ամեն բան շատ բարդ է։ Այն, ինչ ասում են հեռուստացույցով, ասում են, որ մարդիկ պարզապես լսեն։ Իսկ ըստ էության ոչ ոք չի համարձակվում անել դա»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կհեռացնի «բազուկա ձեռքերը» Տերեշինը։

Նրա խոսքով՝ վիրահատությունը տեխնիկապես բարդ է։

«Պետք է ամբողջական հետազոտություն անցկացնել, իսկ դա կտեւի էլի մի քանի օր»,- ասել է մենեջերը։

Տերեշինը մի քանի տարի առաջ աչքի ընկավ հեռուստաեթերներին մասնակցությունից հետո, որտեղ ցուցադրում էր ծավալուն մկանները, որոնք մեծացրել էր սինտոլային ներարկումների օգնությամբ։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ պատրաստվում է ավելացնել նաեւ ոտքերի մկանները, որպեսզի դառնա «հրթիռ ոտքերի» մրցանակակիր։

2018-ի վերջին Տերեշինը հայտնվեց հիվանդանոցում Սուլթան Ուրագանի հոլովակում նկարահանվելուց հետո։ Նրա ջերմությունը բարձրացել էր, եւ նրան շտապօգնության մեքենայով հասցրել էին հիվանդանոց։ Բայց այստեղ նրան նոր ոչինչ չասացին։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի տվյալներով՝ Տերեշինի ձեռքերում յուղերի սովորական խառնուրդ է՝ պատրաստված Պյատիգորսկի սեփական խոհանոցում, իսկական սինտոլի փող երիտասարդը չուներ։ Մասնագետների խոսքով՝ օրգանիզմից այդ լուծույթը հեռացնել գրեթե անհնար է, եւ այն կարող է դանդաղ հանգեցնել պացիենտի մահվան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է