• Latest news

Մայրը ճարպակալմամբ երեխային կերակրել է մահվան հասցնելով

13 սեպտեմբերի, 2019  17:21

Անգլիական Մանչեսթեր քաղաքում մայրը ճարպակալմամբ երեխային շարունակել է կերակրել՝ մահվան հասցնելով: Արդյունքում երեխան մահացել է ավելորդ քաշի խնդիրների պատճառով, իսկ նրա մահվան փաստով քննություն է կատարվում:

The Sun տաբլոիդը հայտնում է, որ 13-ամյա տղան որի անունը չի հրապարակվում, վաղ մանկական տարիներից տառապել է ավելորդ քաշի խնդիրներով: Արդեն 3 տարեկանում նա կշռում էր 30 կիլոգրամից ավելի: Դատաքննության համաձայն՝ դեռեւս մինչեւ ճաշը դեռահասը գործածում էր 2 հազար կալորիայից ավելի:

Դպրոցի բժիշկները մտահոգվել են նրա առողջությամբ եւ խորհուրդ են տվել ոտքով ավելի շատ քայլել: Նրանք տղային խորհուրդ են տվել ոտքով գալ դպրոց եւ մորն անգամ հուշել են ճանապարհը, որով աշակերտը կարող էր ընկերների հետ դպրոց հասնել՝ խուսափելով կռվարար հասակակիցներից:

Մայրը, սակայն, այս խորհուրդներին ականջալուր չի եղել, ավելին՝ վրդովվել է, որ դպրոցը միջամտել է իր երեխայի դաստիարակությանը: Նա շարունակել է որդուն դպրոց բերել մեքենայով:

Ֆիզկուլտուրայի ուսուցչի հանձնարարությամբ տղան հետեւում էր հատուկ սննդակարգի, զբաղվում սպորտով եւ հաճախում ինքնավստահության բարձրացման դասընթացների: Ընդ որում՝ այս ամենը մորից գաղտնի էին պահում:

2014 թվականի դեկտեմբերին երեխան հայտնվել է հիվանդանոցում գլխի մաշկի խնդիրներով եւ գանգատվել է հոդացավերից: Հաջորդ ընդունելությանը նա չի եկել:

Ճարպակալման հետեւանքով տղայի մոտ զարգացել էր կարդիոմիոպաթիա՝ սրտի հիվանդություն, որը բերում է դրա ֆունկցիաների թուլացման: Իսկ քանի որ տղան չափից ավելի շատ ավելորդ քաշ ուներ, նրան դոնորական սրտի փոխպատվաստումը հակացուցված էր:

Ըստ գործի նյութերի՝ տղայի մահվանից մի քանի շաբաթ առաջ մայրը շարունակում էր նրան կերակրել՝ հասցնելով մահվան:

Փորձագետները պնդում են, որ երեխան մահացել է «չհամաձայնեցված բուժման» պատճառով: Բժիշկները փորձել են օգնել պացիենտին՝ չփոխանակելով ստացած տեղեկությունները: Երեխայի առողջության ընդհանուր հետազոտություն այդպես էլ չի կատարվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել