• Latest news

Դատարանն արդարացրեց բժշկին, որն սպանել էր ծանր հիվանդություն ունեցող պացիենտին

13 սեպտեմբերի, 2019  14:08

Հաագայի դատարանն արդարացրեց բժշկին, որը էվթանազիայի մահաբեր դեղամիջոցը ներարկելուց առաջ չէր ճշտել պացիենտուհուց՝ համաձա՞յն է նա արդյոք։

«Մենք եզրակացրինք, որ օրենսդրության բոլոր պահանջները էվթանազիայի մասին կատարվել են։ Ուստի, կասկածյալն արդարացվել է մեղադրանքի բոլոր կետերով։ Մենք կարծում ենք, որ հաշվի առնելով պացիենտուհու խոր դեմենցիան, բժիշկը կարիք չուներ ճշտելու՝ ցանկանո՞ւմ է նա արդյոք ենթարկվել էֆթանազիայի»,- հայտարարել է դատավոր Մարիեթ Ռենկենսը։

Դատավճռի հայտարարումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել։

Ինչպես գրում է The Guardian թերթը, Ալցհեյմերի հիվանդություն ունեցող 74-ամյա պացիենտուհին դիմում էր գրել կյանքից էվթանազիայի միջոցով հեռանալու մասին 4 տարի առաջ։ Կինը նշել էր, որ կնախընտրեր էվթանազիան ընտանիքի խնամքից։ Բայց ավելացրել էր, որ «կցանկանար հնարավորություն ունենալ որոշելու (երբ մեռնել), քանի դեռ առողջ բանականություն ունի, եւ երբ հարմար գտնի, որ եկել է անհրաժեշտ պահը»։

Երբ պացիենտուհու վիճակը վատացավ եւ արդեն ինքն իրեն տիրապետել չէր կարողանում, 68-ամյա բժիշկը որոշեց, որ էվթանազիա անելու ժամանակը եկել է։ Երկու անկախ բժիշկ հաստատեցին այս որոշման իրավաչափությունը, եւ բժիշկները նշանակեցին էվթանազիայի անցկացման օրը։

Նշանակված օրը բժիշկը սուրճ խմեց պացիենտուհու, նրա ամուսնու եւ չափահաս դստեր հետ։ Պացիենտուհու ըմպելիքի մեջ ավելացրել էին սեդատիվ դեղամիջոց, բայց կինը չքնեց։ Նյութի երկրորդ չափաբաժինը ներարկվեց։ Պացիենտուհին դեղի ազդեցության տակ էր, բայց զգաց ասեղի ծակոցը։ Երբ քնեց, բժիշկը ներարկեց մահացու դեղամիջոցը, բայց կինն արթնացավ եւ կանգնեց։ Ընտանիքը պահում էր նրան, որպեսզի բժիշկը կարողանա կատարել վերջին ներարկումը։

Էվթանազիան Հոլանդիայում թույլատրել են 2002 թվականին, պայմանով, եթե պացիենտը անասաելի ցավեր եւ անվերջ տառապանքներ է ապրում եւ ինքն է խնդրում կամովին հեռանալ կյանքից «ամենայն լրջությամբ եւ համոզմունքով»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է