• Latest news

Ի՞նչ պետք է իմանալ ատոպիկ դերմատիտի մասին

15 սեպտեմբերի, 2019  16:37

Վիճակագրական տվյալները վկայում են, որ մոլորակի բնակչության 2-10 տոկոսը տառապում է ատոպիկ դերմատիտով: Այդ հիվանդությունն այնքան էլ պարզ չէ, որքան թվում է. այդ ախտորոշմամբ մարդիկ լրջորեն տառապում են սրացման ժամանակ, իսկ թերապիան ոչ միշտ է տալիս ցանկալի արդյունքը, հաղորդում է «Վեստի Մեդիցինա»-ն:

Փորձագետները նշում են, որ սրացում կարող է լինել տարեկան մինչեւ 10 անգամ եւ նաեւ ամբողջ կյանքի ընթացքում: Սրացումը կարող է հրահրվել սթրեսի, հուզական գերլարվածության, դեղամիջոցների օգտագործման հետեւանքով:

Հիվանդության տիպիկ ախտանշաններից են ուժգին քորը, մաշկի կարմրությունը, ճաքերն ու վերքերը: Այդ ամենը խանգարում է առօրյա գործեր կատարել եւ նորմալ քնել:

Ատոպիկ դերմատիտն ազդում է կյանքի որակի վրա. բազմաթիվ հիվանդներ (38 տոկոսը) խոստովանում է, որ գիտակցաբար չեն ընտրել ցանկալի աշխատանքը կամ կրթությունը՝ խուսափելով, որ դրան կխանգարի հիվանդությունը: Մարդիկ ստիպված են հրաժարվել նաեւ ամենօրյա սովորական գործերից. այդ մասին նշել է հիվանդների 86 տոկոսը: Նրանք խուսափում են լոգանք ընդունել, կարճ զգեստներ կրել, փորձում են չհանդիպել ընկերների հետ:

Հնարավոր է լավացնել մաշկի վիճակը՝ ուշադրություն դարձնելով սննդակարգին եւ կենսակերպին: Սրացում կարող են հրահրել այնպիսի մթերքները, ինչպիսիք են կովի կաթը, հավի ձուն, ընկուզեղենը, սոյան: Ալերգեն կարող է համարվել նաեւ ծաղկափոշին, կենդանիների մորթին, լվացքի փոշին, սուր հոտ ունեցող կոսմետիկան:

Ատոպիկ դերմատիտը քրոնիկ ալերգիկ հիվանդություն է, որը բուժել, ցավոք, հնարավոր չէ: Սակայն դեղամիջոցներով թերապիան ճիշտ սննդակարգի եւ կենսակերպի փոփոխության հետ մեկտեղ օգնում է հիվանդներին վերահսկել հիվանդությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել