• Latest news

Բուսական դիետան ոչ միայն կօգնի նիհարել, այլեւ կնվազեցնի ռեւմատոիդ արթրիտի ախտանշանները

14 սեպտեմբերի, 2019  22:18

Համաձայն Frontiers in Nutrition-ում հրապարակված հետազոտության՝ բուսական դիետան կօգնի ոչ միայն նիհարել, այլեւ թեթեւացնել ռեւմատոիդ արթրիտի հետ կապված բորբոքումը, տեղեկացնում է «Վեստի.Մեդիցինա»-ն։

Բուսական դիետան՝ կազմված մրգերից, բանջարեղեններից, հացահատիկազգիներից եւ լոբազգիներից, կարող է չափազանց օգտակար լինել ռեւմատոիդ արթրիտ ունեցող մարդկանց համար, ասվում է Բժշկության համար պատասխանատու բժիշկների կոմիտեի (PCRM) մամուլի ամփոփագրում։

Կլինիկական փորձերի մետա-անալիզ եւ բուժզննման հետազոտություններ իրականացնելով՝ PCRM-ի մասնագետները հայտնաբերել են ռեւմատոիդ արթրիտի վրա բուսական դիետայի ազդեցության չորս տարբերակ.

  • Բուսակերային դիետայի հետեւող պացիենտները С-ռեակտիվ սպիտակուցների ավելի ցածր մակարդակ ունեն՝ կապված բորբոքման հետ;
  • Ճարպի քիչ պարունակությամբ եւ բջջանյութի բարձր պարունակությամբ դիետան նվազեցնում է առավոտյան կաշկանդվածությունը եւ հոդերի այտուցվածությունը;
  • Բուսական դիետաները նպաստում են ավելի լավ նիհարելուն, քան այն դիետաները, որոնք միս են պարունակում։ Ընդ որում՝ 5 կիլոգրամ քաշ կորցնելը երեք անգամ բարձրացնում է արթրիտի դեպքում ռեմիսիայի հավանականությունը;
  • Վերջապես, բջջանյութով հարուստ դիետան կարող է բազմազան դարձնել աղիքային մանրէները, ինչը նույնպես կօգնի մեղմել ռեւմատոիդ արթրիտի բորբոքումը։

Այս հետազոտությունը հույս է տալիս, որ կերակրացանկի պարզ փոփոխության դեպքում հոդերի ցավը, այտուցն ու այլ հիվանդագին ախտանշանները կարող են նվազել կամ անգամ վերանալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է