• Latest news

Ոսկրերում վախի նոր հորմոն են հայտնաբերել

14 սեպտեմբերի, 2019  23:45

Գիտնականները պարզել են, որ հորմոնը, որն արտադրում է մկների եւ մարդկանց կմախքը, պատասխանատու է ոչ միայն նյութափոխանակության եւ մկանների աշխատանքի, այլ նաեւ վախին արձագանքելու համար։ Այդպիսով, այն դարձել է ավելի հայտնի հորմոնի՝ ադրենալինի զույգը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Cell Metabolism-ին։

Երբ մարդը կամ կենդանին վախենում է, հատուկ օրգանները՝ մակերիկամները, արյան մեջ արտադրում են մեծ քանակությամբ ադրենալին։ Այդկերպ այն, մասնավորապես, բարելավում է մկանների գործունեությունը եւ խթանում նյարդային համակարգը։ Սակայն անգամ մակերիկամ չունեցող մկներն են սթրեսի ժամանակ նման ազդեցության ենթարկվում։ Գիտնականները ենթադրել են, որ կա եւս մեկ հորմոն, որն արձագանքում է վախին։

Այդ դերի թեկնածուն օսթեոկալցինն է՝ հորմոն, որն արյան մեջ արտադրում է կմախքը։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այն օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, մկանների աշխատանքը ֆիզիկական վարժությունների ժամանակ եւ բեղմնավորման կարողությունները։

Ստուգելու համար, թե իսկապես օսթեոկալցինն աշխատում է որպես վախի հորմոն, գիտնականները վախեցրել են մկներին, մասնավորապես՝ հոսանքահարել են եւ ստիպել հոտոտել նրանց բնական թշնամիների՝աղվեսների մեզը, իսկ հետո չափել օսթեոկալցինի մակարդակը կենդանիների արյան մեջ։ Հետո հետազոտողները կրկնել են փորձերը մարդկանց վրա, միայն թե հոսանքի փոխարեն կամավորներին ստիպել են հանդես գալ հանրության առջեւ եւ քննություն անցնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի