• Latest news

Հավանություն է ստացել գետնընկույզից ալերգիայի դեմ աշխարհում առաջին դեղը

16 սեպտեմբերի, 2019  13:08

ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել գետնընկույզից ալերգիայի դեմ աշխարհում առաջին դեղին:

Science պարբերականը հայտնում է, որ Aimmune Therapeutics ըներության մշակած առայժմ որպես AR101 հայտնի դեղամիջոցը կարող է օգնել գետնընկույզից ալերգիայով մարդկանց, որոնք պատահաբար գործածել են այդ արտադրանքը: Դեղն իրենից հաբեր է ներկայացնում, որոնք պարունակում են  գետնընկույզային սպիտակուցի ոչ մեծ քանակություն. պացիենտը դրանք պետք է ընդունի՝ դոզան աստիճանաբար մեծացնելով: Արդյունքում՝ օրգանիզմը պետք է ընտելանա այս սպիտակուցին եւ դադարի դրան արձագանքել բուռն ալերգիկ ռեակցիայով:

ԱՄՆ-ում այս բուժումն արդեն կիրառում են 200 ալերգոլոգներ. նրանք պացիենտներին տալիս են գետնընկույզից արտադրանքի տրամաչափված դոզաներ: Բայց մարդիկ դեղը կարող են նաեւ տանն ինքնուրույն ընդունել: Բուժումը փորձարարական բնույթ ունի, ուստի դեղամիջոցն ընդունող բոլոր պացիենտները ստիպված են  հետները ադրենալին ունենալ ալերգիայի ախտանշանների առաջացման դեպքերի համար:

Գետնընկույզից ալերգիան ալերգիայի ամենածանր եւ վտանգավոր տարատեսակներից է: Վերջերս Կանադայում 20-ամյա Միրիամ անունով աղջիկը մահացել էր այն բանից հետո, երբ տղան համբուրել էր նրան, նա դրանից առաջ գետնընկույզի պաստայով բրդուճ էր կերել: Պարզվել է՝ աղջիկն ալերգիա ուներ արախիսից, որի պատճառով ակնթարթորեն նրա շնչուղիների այտուց է առաջացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է