• Latest news

Թեյը բարելավում է ուղեղի առողջությունը. հետազոտություն

16 սեպտեմբերի, 2019  16:25

Հետազոտողները պարզել են, որ թեյը դրական ազդեցություն է ունենում տրամադրության վրա եւ օգնում կանխել սիրտ-անոթային հիվանդությունները: Սա հատկապես նկատելի է տարեցների շրջանում, փոխանցում է Planet-today-ը:

Սինգապուրի համալսարանի գիտնականներին հաջողվել է պարզել, որ պարբերաբար թեյ գործածող մարդիկ ուղեղի ավելի կազմակերպված գոտիներ ունեն, քան նրանք, ովքեր թեյ չեն խմում:

Գիտնականները փորձարարական հետազոտություններ են անցկացրել, որոնց մասնակիցներին բաժանել են այդպիսի 2 խմբի: Մասնակցել է 60 տերականից սկսած ընդհանուր 36 կամավոր: Ընդ որում՝ թեյի տեսակը դերակատարում չի ունեցել: Միատեսակ արդյունքներ են գրանցվել ինչպես կանաչ, այնպես էլ սեւ կամ այլ թեյ նախընտրողների շրջանում: Կարեւորը շաբաթը 4 անգամից ոչ պակաս թեյ գործածելու բուն փաստն էր: Հենց պարբերաբար գործածելն է թույլ տալիս ուղեղը մշտապես աշխատունակ վիճակում պահել, քանի որ կանխվում է միջտարածքային կապերի խախտումը: Մասնագետների գնահատմամբ՝ տարեցների շրջանում սա կարող է 50 տոկոսով նվազեցնել կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացման հավանականությունը:

Գիտնականները մտադիր են հետագայում պարզել, թե թեյի մեջ պարունակվող նյութերը կոնկրետ ինչ կերպ են ազդում ինտելեկտի վրա: Հնարավոր է, որ կհաջողվի պարզել նաեւ ուղեղի տարբեր պրոցեսների ձեւավորման բուն մեխանիզմները, հետեւաբար՝ նաեւ դրանց աշխատանքի խափանումը կանխելու միջոցները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել