• Latest news

Երիցուկի թեյը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ օգտակար է դիաբետիկներին. հետազոտություն

16 սեպտեմբերի, 2019  21:35

Երիցուկի թեյի պարբերաբար գործածումը կարող է արդյունավետորեն նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ այս կերպ պաշտպանելով շաքարային դիաբետի հետ կապված բարդություններից: Այսպիսի եզրակացություն են կատարել Մեծ Բրիտանիայի Աբերիսթվիթ համալսարանի գիտնականները՝ ճապոնացի գործընկերների հետ համագործակցությամբ:

Մասնագետները հետազոտության ընթացքում 2-րդ տիպի դիաբետով առնետներին երիցուկի հյութ են տվել: Արդյունքում՝ նվազել է ոչ միայն նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, այլեւ արգելափակվել է ալդոզո-ռեդուկտազա ֆերմենտի ակտիվությունը, որի պատճառով զարգանում են դիաբետիկ բարդությունները: Այս ֆերմենտը արյան մեջ գլյուկոզայի ավելցուկը վերափոխում է սորբիտոլի՝ նյութ, որը կուտակվում է բջիջներում եւ զանազան շեղումներ առաջացնում:

Դրանից բացի, հետազոտողները երիցուկի թեյի՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազեցման հատկությունը թեստավորել են 2-րդ տիպի դիաբետով հիվանդ կամավորների խմբի վրա: Կամավորները 3 շաբաթ պարբերաբար երիցուկի թեյ են խմել: Արդյունքում՝ նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նվազել է 25 տոկոսով, չնայած կենսակերպում ոչ մի այլ փոփոխություն չի եղել:

Այսպիսով, դիաբետիկներին հանձնարարվում է իրենց սննդակարգի մեջ ներառել երիցուկի թեյ, եթե, իհարկե, երիցուկից ալերգիա կամ այն գործածելու համար ցանկացած այլ հակացուցում չունեն: Գիտնականները համոզված են, որ այս թեյը կօգնի պաշտպանվել դիաբետին հատուկ բարդություններից՝ աչքերի, նյարդերի, երիկամների վնասվածքներ եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել