• Latest news

Գիտնականները հայտնել են պարացետամոլի անսպասելի վտանգավորության մասին

16 սեպտեմբերի, 2019  18:35

Հղիության ժամանակ պարացետամոլի գործածումը կարող է երեխաների վարքագծի խանգարումներ առաջացնել 6-ամսականից մինչեւ 11 տարեկանը, պարզել են Բրիսթոլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները:

EurekAlert!-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ մասնագետներն ուսումնասիրել են 14 հազար երեխաների տվյալները: Նրանց մայրերի 43 տոկոսը խոստովանել է, որ հղիության 7-րդ ամսում ցավերը մեղմելու համար պարացետամոլ է ընդունել:

Մասնագետներն այս երեխաների հիշողության, ինտելեկտի մակարդակի, նախադպրոցական զարգացման, խառնվածքի եւ վարքագծի ստուգման թեստեր են անցկացրել ու պարզել, որ մայրերի կողմից պարացետամոլի գործածումը կապված է փոքր երեխաների մոտ հիպերակտիվության եւ ցրված ուշադրության ի հայտ գալու մեծ հավանականության հետ: Ընդ որում՝ տղաներն ավելի ընկալունակ էին դեղամիջոցի բացասական ազդեցությանը, քան աղջիկները:

Գիտնականների խոսքով՝ ավելի մեծ տարիքում բացասական հետեւանքներ չեն դիտվում:

Մասնագետները նաեւ նշել են, որ արդյունքների վրա չեն ազդել կողմնակի սոցիալական գործոնները, ինչպես նաեւ պատճառները, որոնց հետեւանքով կանայք պարացետամոլ են ընդունել:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ ստացած տվյալները հաստատում են հանձնարարականը, որ կանայք պետք զգուշություն պահպանեն հղիության ժամանակ դեղեր ընդունելիս, նույնիսկ այն դեղերը, որոնք առաջին հայացքից թվում են միանգամայն անվնաս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել