• Latest news

20 մլն դոլար կծախսվի դիսլեքսիայի դեմ դեղամիջոց գտնելու համար

16 սեպտեմբերի, 2019  22:38

Ֆինանսիստ եւ ֆիլանտրոպ Չառլզ Շվաբը, ում կարողությունը գերազանցում է 8 մլրդ դոլարը, 20 մլրդ դոլար է տրամադրել Կալիֆոռնիայի համալսարաններին (Բերքլի եւ Սան Ֆրանցիսկո)՝ դիսլեքսիայի դեմ դեղամիջոց գտնելու համար:

Ինչպես հաղորդում է Xinhua-ն, գիտնականները պետք է դիսլեքսիա ունեցող մարդկանց համար որոշում գտնեն: Այդ հարցերով զբաղվող հետազոտական կենտրոնը կբացվի աշնանը:

Այդ խնդրի նկատմամբ Շվաբի հետաքրքրությունը հիմնված է սեփական փորձի վրա. նա «դիսլեքսիա» ախտորոշում է ստացել 40 տարեկանում, չնայած նրան, որ վաղ տարիքից նման բարդույթներ է ունեցել:

Փորձագետների խոսքով՝ ընթերցելու, մաթեմատիկական խնդիրներ լուծելու, գրելու եւ տարբեր կոգնիտիվ ֆունկցիաների հետ կապված խնդիրները հանդիպում են դպրոցականների 5-15%-ի մոտ: Տառերը եւ բառերը դժվար ճանաչող երեխաների շրջանում դիսլեքսիա ախտորոշվում է 80%-ի մոտ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել