• Latest news

8-ամյա տղան մորը մահանալուց փրկել է կայծակնային արձագանքի շնորհիվ

17 սեպտեմբերի, 2019  13:09

Անգլիական Ֆլինթշիր (Ուելս) քաղաքից 8-ամյա տղան մորը փրկել է կայծակնային արձագանքի շնորհիվ, որի մոտ անաֆիլակտիկ շոկ էր սկսվել:

Daily Mirror-ը հայտնում է, որ 2 երեխաների մայր 34-ամյա Ջենիֆեր Լեմբն այդ օրը տանը մենակ էր որդու՝ Ուիլյամի հետ: Կինը շոկոլադ է կերել, որն առաջացրել է ծանր ալերգիկ ռեակցիա, եւ նա սկսել է շնչահեղձ լինել: Նա սկսել է իրեր նետել եւ ձայներ արձակել՝ երեխայի ուշադրությունը գրավելու համար:

Ուիլյամը վազել է մոր մոտ եւ անմիջապես շտապ օգնություն զանգահարել:

«Ես վատ էի լսում ամբողջ խոսակցությունը, բայց հիշում եմ, որ նա կարգավարին ասաց. «Մամաս վատ է զգում, նա շնչահեղձ է լինում»,- հիշում է Ջենիֆերը:

Տղան արագորեն կատարել է բժշկի հանձնարարականները. նա մորը պառկեցրել է հատակին եւ նրա գլուխը հետ է թեքել, որ բացի նրա շնչուղիները: Այնուհետեւ բուժաշխատողների համար բացել է մուտքի դուռը եւ սպասել նրանց ժամանելուն:

«Բժիշկները եկան 10 րոպեից,- նշել է մայրը: - Բայց Ուիլյամն, անկասկած, փրկեց իմ կյանքը»:

«Սկզբում վախեցա, հետո հավաքեցի ինձ եւ հանգստացա»,- խոստովանել է Ուիլյամը:

Կնոջը տեղափոխել են հիվանդանոց եւ անալիզ վերցրել՝ ալերգիայի պատճառը պարզելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել