• Latest news

Բարձրացնո՞ւմ է արդյոք ցայլքի մազերի հեռացումը վեներական հիվանդություններով վարակվելու հավանականությունը

18 սեպտեմբերի, 2019  23:45

Համաձայն տարածված կարծիքի՝ ցայլքի մազերի լրիվ կամ մասնակի հեռացումը բարձրացնում է խլամիդիոզով, սուսանակով եւ այլ վարակներով վարակվելու հավանականությունը, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով (ՍՃՓՎ)։ Սակայն նոր հետազոտությունը, որը հրապարակվել է PLoS ONE-ում, ցույց է տվել, որ խլամիդիոզի եւ սուսանակի լաբորատոր հաստատված ախտորոշումները ոչ մի կապ չունեն աճուկների հատվածի խնամքի հետ։

Հնարավոր է, որ վարակի փոխանցումը հեշտանում է մազահեռացման ժամանակ մաշկի վնասվելու պատճառով։ Հնարավոր է նաեւ, որ ցայլքի մազերը հեռացնող մարդիկ ավելի հաճախ են փոխում զուգընկերներին եւ զբաղվում են չպաշտպանված սեքսով, ուստի ավելի հաճախ էլ վարակվում են։ Բայց ուղղակի կապ մազահեռացման եւ վարակվելու ռիսկի միջեւ Օհայոյի համալսարանի գիտնականները չեն գտել։

Հետազոտությանը մասնակցել է քոլեջի 214 ուսանողուհի, նրանք պատասխանել են իրենց մասին, աճուկի հատվածի խնամքի սովորությունների եւ սեռական ակտիվության վերաբերյալ հարցերին։ Ստացվել են նաեւ ՍՃՓՎ ուսումնասիրությունների արդյունքները։

Մասնակիցների 98 տոկոսը տեղեկացրել է, որ այս կամ այն կերպ խնամում է ցայլքի մազերը։ Դրանցից «էքստրեմալ խնամքը» (ցայլքի մազերի ամբողջական հեռացումը անցած տարվա ընթացքում, համենայն դեպս, ամեն շաբաթ կամ վերջին ամսվա ընթացքում ավելի քան վեց անգամ) անցած տարվա ընթացքում կատարվել է 54 տոկոսով, իսկ անցած ամիս՝ 18 տոկոսով։ Մոտ 83 տոկոսն օգտագործել է ոչ էլեկտրական ածելի, եւ մոտ երկու երրորդը վնասվել է մազերը հեռացնելիս։

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (սուսանակ կամ խլամիդիոզ) անալիզի դրական արդյունք է եղել կանանց 10 տոկոսի մոտ: Հաշվի առնելով սեռական շփումների հաճախությունը, ընտանեկան եկամուտը եւ այլ գործոններ՝ անցյալ տարվա կամ անցած ամսվա ընթացքում էքստրեմալ խնամքը կապված չէր սեռական ճանապարհով փոխանցվող վարակների առաջացման հավանականության հետ:

Հիշեցնենք, որ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով վարակվելու ռիսկի գործոններ են համարվում մեծ թվով սեռական զուգընկերներ ունենալը, սեքսով զբաղվելու մեծ հաճախությունը, հարկադրվող սեռական հարաբերությունները, կալանավորվելը, սոցիալ-տնեսական ցածր կարգավիճակը եւ նույնականացումը որպես ռասայական, էթնիկ կամ սեռական փոքրամասնություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է