• Latest news

Գիտնականները Պարկինսոնի հիվանդության բուժման անսպասելի եղանակ են առաջարկել

19 սեպտեմբերի, 2019  09:34

Պարկինսոնի հիվանդության դեմ կարող է լինել շատ արդյունավետ միջոց, որը նախկինում օգտագործվել է շագանակագեղձի հիպերպլազիայի բուժման համար։

BBC-ն հաղորդում է, որ խոսքը տերազոզինի՝ շագանակաձեւ գեղձի բարորակ հիպերպլազիայի դեմ դեղամիջոցի մասին է։ Այն ալֆա-ադրենաբլոկատոր է եւ ազդում է միզապարկի ու շագանակագեղձի հետ կապված մկանների վրա։

Ինչպես պարզվել է, այդ դեղամիջոցը նաեւ արգելակում է պարկինսոնիզմի զարգացումը՝ քայքայումից պաշտպանելով ուղեղի բջիջները։ Ակտիվացնելով PGK1 ֆերմենտը՝ այն արտադրում է նեյրոպրոտեկտորային էֆեկտ, ինչպես ապացուցել են Այովայի համալսարանի եւ Գլխուղեղի վնասվածքների պեկինյան համալսարանի աշխատակիցները։

Երբ դեղամիջոցը ներարկել են կրծողներին, նեյրոնների կորուստը դանդաղել է։ Մարդու վրա դեղամիջոցի ազդեցության մասին գիտնականները կարծիք են կազմել պարկինսոնիզմով պացիենտների բժշկական քարտերի եւ PGK1-ի դեմ ուղղված դեղամիջոցների պատմության վերլուծության արդյունքում։ Ուսումնասիրությունը ապացուցել է դեղամիջոցի դրական ազդեցությունը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել