• Latest news

Նույնիսկ թույլ ռադիո- եւ մագնիսական ալիքները «ներքին ժամացույցը» կարող են խափանել. հետազոտություն

21 սեպտեմբերի, 2019  09:46

Նույնիսկ թույլ ռադիո- եւ մագնիսական ալիքները կարող են խափանել, այսպես կոչված, «ներքին ժամացույցը». Blatella germanica շեկ ուտիճների վրա կատարած Չեխիայից եւ ԱՄՆ-ից գիտնականների փորձերը ցույց են տվել, որ այդ ալիքների ազդեցությամբ միջատները սովորականից 1-2 ժամով ավելի էին ակտիվանում:

Ավելի վաղ ապացուցվել էր, որ մագնիսական ճառագայթումը ազդում է դրոզոֆիլ ճանճերի կենսաբանական ժամացույցի վրա: Journal of the Royal Society Interface ամսագրում հրապարակված նոր հետազոտության ժամանակ գիտնականներն ուտիճներին պահել են ուլտրամանուշակագույն լույսով մշտական ճառագայթման պայմաններում (միջատները չէին հասկանում, թե հիմա օրվա որ ժամն է):

Ուտիճների վրա ազդել են մշտական մագնիսական դաշտով կամ թույլ ռադիոալիքներով (ճառագայթումն անգամ ավելի թույլ էր բջջային սարքերի ցուցանիշներից): Արդյունքում՝ «օրը», այսինքն՝ միջատների ակտիվության ժամանակահատվածը, 1-2 ժամով երկարել է:

Գիտնականների կարծիքով՝ ալիքները կարող են մարդկանց վրա նաեւ բացասական ազդեցություն ունենալ:

Անկախ փորձագետները, սակայն, հետազոտությունն արդեն քննադատել են: Օքսֆորդի համալսարանի ներկայացուցիչները, մասնավորապես, չեն կարողացել փորձը վերարտադրել եւ համանման արդյունք ստանալ: Հավանաբար, սովորական լուսավորության ազդեցությունը կարող էր ճառագայթումից ավելի պակաս արտահայտված լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել