• Latest news

Ամեն տարի աշխարհում մահանում են 2,8 միլիոն հղի կին եւ նորածին

19 սեպտեմբերի, 2019  14:10

Ամեն տարի աշխարհում մահանում են 2,8 մլն հղի կին եւ նորածին։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մանկական մահացության մասին նոր զեկույցում։

«Կանայք եւ նորածիններն ամենախոցելի են ծննդաբերության ժամանակ եւ անմիջապես դրանից հետո։ Ըստ գնահատականների՝ մահանում են մոտ 2,8 մլն հղի կին եւ նորածին, մեկն ամեն 11 վայրկյանը մեկ, հիմնականում կանխվող պատճառներով»,- ասվում է զեկույցում։

2017 թվականին հղիության եւ ծննդաբերության բարդություններից մահացել է ավելի քան 290 հազար կին։

Ինչ վերաբերում է մանկական մահացությանը, չնայած ոլորտում ձեռք բերված առաջընթացին, երեխայի մահվան սպառնալիքն անմիջապես ծննդաբերությունից հետո եւ կյանքի առաջին տարիներն մնում է բարձր։ Ամենամեծ ռիսկը ներկայացնում են առաջին ամիսները, հատկապես եթե երեխան ծնվել է անհաս կամ չափազանց փոքր, ինչպես նաեւ եթե բարդություններ են եղել ծննդաբերության ժամանակ կամ վարակներ։

Ավագ տարիքի երեխաները, զեկույցի համաձայն, նույնպես ռիսկի խմբում են։ 2018-ին աշխարհում մահացել է մինչեւ 15 տարեկան 6,2 մլն երեխա, նրանցից մոտ 5,3 մլն-ը՝ կյանքի առաջին 5 տարիներին։

Միեւնույն ժամանակ, ԱՀԿ-ում նշում են, որ 2000 թվականից մանկական մահացությունը կրճատվել է կիսով չափ, իսկ մայրերի մահացությւոնը՝ մեկ երրորդով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել