• Latest news

Շաքարախտի յուրաքանչյուր 8-րդ նոր դեպք ախտորոշվում է երիտասարդ հասակում

20 սեպտեմբերի, 2019  12:56

Երիտասարդներն ավելի հաճախ են սկսել հիվանդանալ շաքարային դիաբետով։ Նման բռնկման պատճառը ճարպակալումն է, որը նույնպես հսկայական արագությամբ տարածվում է երիտասարդների շրջանում։ Այսօր որոշ արեւմտյան երկրներում շաքարախտի յուրաքանչյուր 8-րդ նոր դեպք ախտորոշվում է հենց երիտասարդ տարիքում՝ 18-40 տարեկանում։ Այս մասին հայտնում են Լայչեսթերի համալսարանի գիտնականները՝ Ավստրալիայի Մելբուռնի համալսարանի իրենց գործընկերների հետ միասին։

Շաքարախտով երիտասարդ պացիենտները, ըստ վիճակագրության, ավելի հաճախ են ավելորդ քաշ ունենում՝ համեմատած նրանց հետ, ում մոտ երկրորդ կարգի շաքարախտը ավելի մեծ տարիքում է ախտորոշվել։ Բացի այդ, երիտասարդ դիաբետիկների խմբում նկատվում է արյան ճնշման եւ «վատ» խոլեստերինի ցուցանիշների աճ, ինչը նաեւ մեծացնում է ինֆարկտների եւ ինսուլտների վտանգը։

Վերոնշյալ մասնագետները հավաքել են բրիտանացի ավելի քան 300 000 պացիենտների հիվանդության պատմությունը։ Պարզվել է, որ 2017թ․ երկրորդ տիպի շաքարախտի բոլոր նոր դեպքերի 12,5 տոկոսը եղել է 18-40 տարիքային խմբում։ 2000թ․ այդ թիվը կազմել է 9,5 տոկոս, այսինքն այն աճել է 1/3-ով։

Հետազոտության հեղինակները հիշեցնում են, որ շաքարախտը երիտասարդ տարիքում առավել ագրեսիվ է զարգանում եւ լրացուցիչ դեղամիջոցներ է պահանջում։ Այդ պատճառով հիվանդության պրոֆիլակտիկան շատ ավելի էժան եւ արդյունավետ է, քան դրա բուժումը։

Հետազոտության հեղինակները կոչ են անում իշխանություններին շտապ միջոցներ ձեռնարկել, քանի որ շաքարախտն արդեն դադարում է միջին եւ բարձր տարիքի հիվանդություն լինել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել