• Latest news

Կնոջ արյունը կապույտ գույն է ստացել ցավազրկող ընդունելուց հետո

20 սեպտեմբերի, 2019  09:31

Ռոդ Այլենդի 25-ամյա բնակչուհու արյունը կապույտ գույն է ստացել ատամնացավի դեմ դեղ ընդունելուց հետո:

Կինը բժիշկներին ասել է, որ օգտագործել է ատամնացավի դեմ տեղային ցավազրկող: Հաջորդ առավոտյան արթնանալով նա իրեն վատ է զգացել եւ դիմել է անհետաձգելի օգնության բաժանմունք: Կնոջ մաշկը եւ եղունգները կապտել էին: Բժիշկներն այս վիճակն անվանում են ցիանոտիկ՝ բժշկական տերմին, որը նշանակում է, որ մաշկն ու եղունգները երկնագույն են դառնում: Սա այն բանի հատկանշական օրինակն է, որ օրգանիզմը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում:

Անալիզները ցույց են տվել, որ նրա արյան մեջ թթվածինը նորմայից ցածր էր՝ 88 տոկոս էր (ինչը մոտ է 100 տոկոսին), չնայած ավելի բարձր էր, քան բժիշկներն էին սպասում՝ հաշվի առնելով նրա արտաքին տեսքը:

Նրա արյունը ձեռք էր բերել նաեւ մուգ կապույտ երանգ: Բժիշկները պարզել են, որ կնոջ մոտ առկա է մետհեմոգլոբինեմիա: Ախտորոշումը բժիշկներին դրդել է կնոջ արյան մեջ թթվածինն ավելի ճշգրիտ չափելուն, ինչը ցույց է տվել, որ այն իրականում շատ ավելի ցածր էր՝ 67 տոկոս էր: Այս մակարդակում կարող է տեղի ունենալ հյուսվածքների վնասվածք:

Մետհեմոգլոբինեմիան առաջանում է, երբ մարդու արյան մեջ երկաթը ձեւը փոխում է, ինչի հետեւանքով այլեւս չի կարողանում կապվել թթվածնին եւ այն օրգանիզմով տեղափոխել: Սա նշանակում է, որ եթե մարդն անգամ շնչառական խնդիրներ չունի, միեւնույն է՝ սկսում է շնչահեղձ լինել:

Կինն օգտագործել է առանց դեղատոմսի վաճառվող դեղ, որը պարունակել է բենզոկաին: Նա բժշկին հավաստիացրել է, թե ամբողջ սրվակը չի գործածել, բայց ակնհայտ էր, որ այդպես չէ:

Մետհեմոգլոբինեմիան դեղերի միջոցով հեշտ է բուժվում, որոնք կոչվում են մեթիլենային կապույտ: Կնոջը կատարել են դեղամիջոցի ներերակային ներարկում, եւ մի քանի րոպե անց նա իրեն լավ է զգացել: Այդուհանդերձ, նրան տվել են երկրորդ դեղաչափը եւ հսկելու համար գիշերը պահել հիվանդանոցում, իսկ հաջորդ առավոտյան տուն են ուղարկել՝ ատամնաբույժին այցելելու ուղեգրով:

Չնայած կինն այս դեպքում շատ բենզոկաին էր գործածել, հետազոտողները մինչեւ հիմա ստույգ չգիտեն, թե ինչու են որոշակի ցավազրկողները նման արդյունք ունենում (բեզոկաինը միակ դեղամիջոցը չէ, որ առաջացնում է մետհեմոգլոբինեմիա): Այն կարող է առաջանալ ցածր կամ բարձր դեղաչափերի դեպքում, նույնիսկ եթե մարդը նախկինում այդ դեղամիջոցներն ընդունել է եւ որեւէ ռեակցիա չի առաջացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է