• Latest news

Ամերիկացի 16 կանանցից մեկն առաջին սեռական կապն ունեցել է բռնի կերպով

20 սեպտեմբերի, 2019  23:49

Ամերիկացի 16 կանանցից մեկն առաջին սեռական կապն ունեցել է կա՛մ բռնի կերպով, կա՛մ հարկադրանքով, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով հետազոտությունը, որում ուսումնասիրվել է կանանց առողջության վրա այդպիսի «վնասվածքի» երկարաժամկետ բացասական ազդեցությունը:

«ԱՄՆ-ում #MeToo շարժումը ցույց է տվել, թե կանայք որքան հաճախ են ենթարկվում սեռական բռնության»,- նշում են հետազոտության հեղինակները:

Հետազոտությունը հիմնված է 18-ից մինչեւ 44 տարեկան ավելի քան 13 հազար կանանց օրինակի վրա, որոնց շրջանում հարցում է անցկացվել 2011-2017 թվականներին:

Կանանց մոտ 6,5 տոկոսը հայտարարել է, որ իրենց հարկադրել են առաջին սեռական կապին: Հեղինակները նշում են, որ հաշվի առնելով ԱՄՆ բնակչության թիվը (327 մլն)՝ այս ցուցանիշը կազմում է այդ տարիքային խմբում գրեթե 3,3 մլն կին:

Հարցմանը մասնակցած կանայք հայտարարել են, որ ենթարկվել են հարկադրանքի մի քանի ձեւերի. 56,4 տոկոսը հայտարարել է, որ բանավոր ճնշման է ենթարկվել, 46,3 տոկոսն ասել է, որ իրենց բաց չեն թողել, 25,1 տոկոսը ֆիզիկական վնաս է ստացել, 22 տոկոսը ստիպված էր ալկոհոլ կամ թմրանյութ գործածել, իսկ 16 տոկոսն ասել է, որ իրենց զուգընկերները սպառնացել են հարաբերությունները խզել:

Հետազոտության մեջ նշվում է, որ բռնությամբ սեռական կապի մասին հայտնել են բոլոր ազգությունների եւ սոցիալ-տնտեսական դիրքի կանայք:

Ռիսկի խմբում են սեւամորթ կանայք, նրանք, ովքեր ԱՄՆ սահմաններից դուրս են ծնվել, քիչ եկամտով եւ կրթական ցածր մակարդակով կանայք:

Հիմնական տարբերությունը սեռական կապին համաձայնված կանանց եւ նրանց միջեւ, որոնց հարկադրել են, կապված է տարիքի հետ. հարկադրանքի ենթարկված կանանց միջին տարիքը 15-ն է, իսկ համաձայնություն տվողները 17 տարեկան են:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ «հարկադիր սեռական կապը, ըստ երեւույթին, կապված է վերարտադրողական, գինեկոլոգիական եւ ընդհանուր առողջական բազմաթիվ անբարենպաստ հետեւանքների հետ»:

Կանայք, որոնց ֆիզիկապես հարկադրել են առաջին կապին, ավելի հաճախ են բախվել անցանկալի հղիության կամ աբորտի խնդրին: Նրանց մոտ նաեւ ավելի հաճախ է զարգանում էնդոմետրիոզ, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ կամ ձվազատման ու դաշտանի հետ կապված խնդիրներ:

Հետազոտողները հավելել են, որ այսպիսի կանանց առողջական ընդհանուր վիճակը լավագույնը ցանկանալու հույս չի թողնում. նրանք ավելի հաճախ են գործածում թմրանյութեր եւ առաջանում են հոգեվիճակի խնդիրներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել