• Latest news

Կեսարյան հատումը բացասաբար է ազդում երեխայի աղիքային միկրոֆլորայի վրա

26 սեպտեմբերի, 2019  15:26

Բնական ճանապարհով ծնված երեխաների աղիքային միկրոֆլորան էականորեն տարբերվում է այն նորածինների միկրոբիոմից, որոնք աշխարհ են եկել կեսարյան հատման արդյունքում։ Վերջինների միկրոֆլորայում ավելի շատ պաթոգեն բակտերիաներ կան։ Այսպիսի եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայից եւ Ավստրալիայից բժիշկները, հայտնում է Planet-today-ը՝ հղում կատարելով Nature-ին։

Հետազոտության մեջ ասվում է, որ բնական ճանապարհով ծնված երեխաներն ավելի շատ նորմալ բակտերիաներ ունեն, որոնք նրանց են անցել մայրերից։ Իսկ կեսարյան հատման հետեւանքով ծնված երեխաների աղիքային միկրոֆլորայում ավելի շատ պաթոգեն բակտերիաներ կան, որոնք սովորաբար ապրում են բժշկական հաստատությունների պատերի ներսում։

«Որոշ բակտերիաներ ներթափանցում են երեխայի օրգանիզմ դեռեւս այն ժամանակ, երբ նա դեռ զարգանում է արգանդում, սակայն հիմնական մասը, որը կազմում է աղիքային միկրոբիոմը, երեխային է փոխանցվում հենց ծննդաբերության ժամանակ եւ նրա աշխարհ գալուց անմիջապես հետո։ Միկրոբիոմը, ինչպես ցույց են տալիս վերջին տարիների հետազոտությունները, պատասխանում է օրգանիզմի կենսագործունեության ամենազանազան գործոններին, այդ պատճառով դրա հավասարակշռված բաղադրությունը չափազանց կարեւոր է։ Երեխայի առողջության համար շատ կարեւոր է, որպեսզի նրա մոտ հենց կյանքի առաջին շրջանից ճիշտ միկրոֆլորա ձեւավորվի»,- պատմում է Wellcome Sanger ինստիտուտից Յան Շաոն։

Գիտնականների եզրակացությունները ցույց են տալիս, որ կեսարյան հատման ժամանակ խախտվում է երեխայի միկրոֆլորայի բնական զարգացումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել