• Latest news

Վնասակա՞ր է արդյոք ամեն օր թարթիչների սեւաներկ օգտագործելը

20 սեպտեմբերի, 2019  17:14

Միլիոնավոր կանայք ամեն օր թարթիչներին սեւաներկ են քսում՝ ցանկանալով հայացքն ավելի տպավորիչ դարձնել։ Բրիտանացի բժիշկները նրանց համար վատ նորություններ ունեն. սեւաներկը կարող է վտանգավոր լինել աչքերի համար։

Մաշկաբան Ալեքսիս Գրենիթի խոսքով՝ սեւաներկի մշտական օգտագործումը կարող է հանգեցնել աչքերի բորբոքման եւ թարթիչների թափվելուն։ Ամենավտանգավորը, փորձագետի խոսքով, ներկված աչքերով քնելն է. դա վնասակար է ծակոտիների համար եւ կարող է հանգեցնել դրանց փակման ու աչքերի մաշկի շուրջ բորբոքման, որն իր հերթին կհանգեցնի թարթիչների կորստի։

Ակնաբույժների բրիտանական ասոցիացիայի ներկայացուցիչ Չերի Սմիթ-Ջեյնսն իր հերթին ավելացրել է, որ որոշ սեւաներկեր հյուսվածքային կազմ ունեն, եւ դրանց ամենօրյա օգտագործումը կարող է բորբոքել  արցունքաթաղանթը, որը պաշտպանում է աչքերը։ Այս խախտման հետեւանք են դառնում արցունքահեղուկի արագ գոլորշացումը, այսպես կոչված չոր աչքի ախտանիշի առաջացումը, բորբոքումները։

«Առհասարակ, աչքերի համար ցանկացած կոսմետիկա կարող է մի քանի րոպեում աչքեր թափանցել։ Եթե դուք սեւաներկով սրվակի մեջ ավելացնում եք ջուր կամ թքում եք դրա մեջ, կամ էլ եթե օգտվում եք նույն խոզանակից, ինչ եւ մյուսները, աչքերի բորբոքում ստանալու ձեր հնարավորություններն էապես ավելանում են»,- ասել է փորձագետը։

Սեւաներկի նույն սրվակից օգտվել, փորձագետների խոսքով, կարելի է երեք ամսից ոչ ավելի. 90 օր կիրառումից հետո սեւաներկի մեջ թափանցում է ցավագին բակտերիաների բավական քանակություն ձեռքերից կամ մաշկի մակերեսից, ինչն էլ կարող է բորբոքել աչքը։

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս երբեմն հրաժարվել սեւաներկի օգտագործումից եւ թողնել, որ աչքերը հանգստանան գոնե շաբաթը մի քանի օր։ Բացի այդ, նրանք հիշեցնում են, որ չի կարելի աչքերին սեւաներկ քսել մեքենայի կամ գնացքի շարժվելու ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել