• Latest news

Հայաստանում 4 տարում մանկական մահացությունը 20 տոկոսով նվազել է

20 սեպտեմբերի, 2019  16:07

Հայաստանում 2015 թվականից մանկական մահացությունը 20 տոկոսով նվազել է: Հայաստանում մանկական մահացությունն այսօրվա դրությամբ 5 պրոմիլե է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Նեոնատոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ Կալենտերյանը:

Նույն ժամանակահատվածում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում, որտեղ տեղափոխում են ծանր պաթոլոգիաներով նորածիններին, մահացությունը նվազել է 48 տոկոսով: Մահացության հիմական պատճառներն են շարունակում մնալ բնածին արատները, անհասությունը, ներարգանդային ինֆեկցիաները, այս հարցում մենք քիչ ենք տարբերվում մյուս երկրներից:

Հրանտ Կալենտերյանը նշեց, որ այսպիսի զգալի նվազումը լուրջ նվաճում է այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է: Եվ այս նվաճման գործում մեծ ավանդ է ունեցել Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարձրացման ծրագիրը, որը Հայաստանում անցկացրել են USAID-ի աջակցությամբ:

Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի հոկտեմբերին՝ USAID աջակցությամբ: Այն նախապես նախատեսված էր 2 տարով, բայց այնուհետեւ տեսնելով ծրագրի հաջողությունը՝ երկրաձգվեց եւս 1,5 տարով: Այսօր ամփոփվում էին ծրագրի արդյունքները:

Ծրագրի շրջանակում, ինչպես իր հերթին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Անուշ Դավթյանը, մասնագետները գնահատել են նեոնատալ բժշկության մակարդակը երկրում եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրա բարձրացման համար։ Մասնավորապես՝ մշակել են 51 կլինիկական ուղեցույցներ, որոնք համապատասխանում են միջազգային չափորոշիչներին։ Այդ ուղեցույցներից շատերը ներդրվել են երկրի հիվանդանոցներում։

Հայկական հիվանդանոցները ծրագրի շրջանակում ստացել են նաեւ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են անհաս երեխաների եւ նորածինների խնամքի համար ինտենսիվ խնամքի բաժանմունքներում, այդ թվում բարձր հաճախության արհեստական շնչառության, բուժական հիպոթերմիայի եւ այլ տեխնոլոգիաներ։

Ներդրվել է նաեւ 24/7 խորհրդակցության ծառայությունը. երկրի մարզերում մասնագետները հնարավորություն են ստացել օրվա ցանկացած ժամի կապվել Հայաստանի լավագույն մասնագետների հետ, խորհրդակցել նրանց հետ կամ ծանր պացիենտների բուժումը կազմակերպել նրանց խորհուրդներով ու հանձնարարականներով, կամ փոքիկ պացիենտներին տեղափոխել մայրաքաղաք, եթե մարզային հիվանդանոցում նրանց օգնել հնարավոր չէ։

Խոսելով խնդիրների մասին, որոնք դեռ կան նեոնատոլոգիայի ոլորտում, Անուշ Դավթյանը նշեց, որ երկրի մարզերում դեռ բավական շատ խնդիրներ կան. շատ հիվանդանոցներում կադրերը չեն բավականացնում, ինչի պատճառով դժվար է այնտեղ ապահովել նեոնատալ բժշկության անհրաժեշտ մակարդակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել