• Latest news

«Վնասակար» սնունդը հիշողությունը վատթարացնում է. հետազոտություն

21 սեպտեմբերի, 2019  17:23

Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ճարպերի եւ շաքարի մեծ պարունակությամբ մթերքների (օրինակ՝ կարկանդակների եւ չիփսերի) ազդեցությունը  առնետների կոգնիտիվ ֆունկցիաների վրա, հայտնում է Naked-Science-ը՝ վկայակոչելով Scientific Reports-ին:

Փորձին ներգրաված առնետներին բաժանել են 4 խմբի: Հետազոտողները 6 շաբաթ խմբերից երեքին տվել են ոչ առողջ սնունդ: Առաջին խմբի առնետները մեկ շաբաթ 3 օր անընդմեջ գործածել են վնասակար սնունդ, որից հետո 4 օր կերակրվել են առողջ սննդակարգով: Երկրորդ խմբի կրծողների համար այս ընդմիջումները կազմել են համապատասխանաբար՝ 5 եւ 2 օր, իսկ երրորդ խմբի կրծողներն ամբողջ փորձի ընթացքում կերակրվել են վնասակար մթերքներով: Վերջինը ստուգիչ խումբն էր, որը սնվել է միայն առողջ սնունդով:

Կենդանիները ոչ առողջ «սննդակարգի» 16-18-րդ եւ 23-25-րդ օրն անցել են օբյեկտները եւ դրանց տեղադրման տեղերը մտապահելու ստուգման թեստերի շարք: Հիշողության ստուգումն անցկացվել է հատուկ տուփի մեջ՝ պատրաստված 60х60х60 սանտիմետր չափերով սեւ ակրիլից, որի հատակը նշագծված էր 4 քառակուսիով: Առնետներին սկզբում վարժեցրել են դատարկ տուփին՝ նրանց 2 օր անընդմեջ ներս բաց թողնելով 10 րոպեով: Դրանից հետո կրծողներին 5 րոպեով դնում էին տուփի մեջ, որտեղ որոշակի տեղերում դրված էր 2 առարկա, որոնք կարող էին լինել կերամիկական բաժակներ կամ ալյումինե բանկաներ:

Այն բանից հետո, երբ կենդանին ուսումնասիրել է իրադրությունը, նրան 5 րոպեով հեռացրել են տուփից, այդ ընթացքում առարկաները եւ հարթակը մաքրել են էթանոլով, այնուհետեւ կա՛մ փոխարինել են առարկաներից մեկը, կա՛մ այն այլ քառակուսի են տեղաշարժել: Այս գործողություններից հետո առնետին 3 րոպեով վերադարձրել են տուփի մեջ:

Տարածական հիշողությունը գնահատել են ճանաչելու ինդեքսի միջոցով: Այս պարամետրը հաշվարկվել է որպես ժամանակ, որը ծախսվել է նոր կամ տեղաշարժվող առարկայի ուսումնասիրման վրա, որը հարաբերակցվել է թեստի տուփում 2 առարկաների ուսումնասիրման վրա ծախսված ժամանակին: Այս պարամետրի ավելի ցածր նիշերը վկայել են ճանաչելու որակի վատթարացման մասին:

Հետազոտության տվյալները ցույց են տվել, որ կախված «ջանք-ֆուդի» (փուչ կալորիաներ) հասանելիության հաճախությունից՝ կենդանիների տարածական հիշողությունն այս կամ այն աստիճանով վատթարացել է: Առնետը որքան շատ օրեր է անընդմեջ սնվել ոչ առողջ մթերքներով, այնքան ավելի վատ է վերարտադրել տարածական տեղեկատվությունը:

«Բոլորս գիտենք, որ վնասակար մթերքների նվազագույն քանակությամբ առողջ սննդակարգն օգտակար է մեր ընդհանուր առողջության եւ աշխատունակության համար, բայց այս հոդվածը ցույց է տալիս, որ այն (առողջ սննդակարգը – խմբ.) նաեւ կարեւոր է ուղեղի օպտիմալ աշխատանքի համար»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ Մարգարեթ Մորիսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է