• Latest news

Հինավուրց վիրուսները կարող են օգնել սպանել քաղցկեղը

21 սեպտեմբերի, 2019  22:14

Միլիոնավոր տարիներ առաջ մեր նախնիներին վարակած վիրուսների հետ ԴՆԹ-ի միահյուսումը կարող է իմունային համակարգին օգնել ոչնչացնել քաղցկեղային բջիջները, գրում է MedicalXpress-ը։ 

Էնդոգեն ռետրովիրուսների, մարդու գենոմում մեր նախնիներին վարակած վիրուսների թողած ԴՆԹ-ի հատվածների մասին նոր հետազոտությունը հրապարակվել է Genome Research-ում։

Միլիոնավոր տարիների ընթացքում մեր նախնիները վարակվել են անհամար վիրուսներով։ Մարդկային գենոմի մոտ 8%-ը բաղկացած է ռետրովիրուսային ԴՆԹ-ից, այն դեպքում, երբ հայտնի գեները կազմում են ընդամենը 1-2%։

«Այդ վիրուսային ԴՆԹ-ն սովորաբար գտնվում է հանգստի վիճակում, քանի որ այն կամ չի գործում, կամ էվոլյուցիայի արդյունքում մեր օրգանիզմը ճնշում է նրան»,- բացատրում է հետազոտության ղեկավար Ջորջ Կասիոտիսը։ Ըստ նրա, երբ բջիջը դառնում է քաղցկեղային, այդ ճնշման մեխանիզմներից որոշները կարող են շարքից դուրս գալ եւ այդ հինավուրց վիրուսային ԴՆԹ-ն կարող է վերաակտիվանալ։ Վերոհիշյալ հետազոտության ընթացքում փնտրվել է քաղցկեղով վերաակտիվացած վիրուսային ԴՆԹ-ն, որի արտադրած նյութերը կարող է տեսնել իմունային համակարգը։ Եթե հնարավոր լինի իմունային համակարգին սովորեցնել ճանաչել այդ նյութերը, ապա կարելի կլինի ընտրողաբար ներազդել քաղցկեղային բջիջների վրա։

Գեները ԴՆԹ-ի կտորներ են, որոնք պարունակում են բջջում կամ օրգամիզմում կարեւոր գործառույթներ կատարող սպիտակուցների արտադրության հանձնարարականներ։ Այդ հանձնարարականները վերափոխվում են ՌՆԹ-ի «փոխարկիչի» մոլեկուլների, մինչեւ սպիտակուցների առաջացումը։ Սակայն այդ վերափոխման գործընթացի վրա կարող են ազդել էնդոգեն ռետրովիրուսները։ 

Այդ վերափոխման վրա էնդոգեն ռետրովիրուսների ազդեցության ուսումնասիրման համար հետազոտվել են 30 տարբեր քաղցկեղներով հիվանդների նմուշները՝ օգտագործելով RNASeq կոչվող տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս «կարդալ» ՌՆԹ-ի պատահական կարճ հատվածները։

Հետազոտությունների ընթացքում ստացված ամբողջական տվյալների հիման վրա ստեղծվել է էնդոգեն ռոտրովիրուսների կողմից արտադրվող ՌՆԹ-ի 130 հազարից ավել տարբեր փոխարկիչների կատալոգ։ Դրանց կեսից ավելին նախկինում չի հայտնաբերվել։ Դրանցից մոտ 6 հազարը հայտնաբերվել են քաղցկեղային հյուսվածքների նմուշներում։ Նրանցից շատերը եղել են սպեցիֆիկ քաղցկեղի կոնկրետ դեպքերի համար։ 

«Մենք կենտրոնացանք մելանոմայի համար սպեցիֆիկ փոխարկիչների վրա եւ կանխատեսման ալգորիթմ կիրառեցինք, որը կարող է կոդավորել իմունային համակարգի համար տեսանելի նյութը»,- բացատրում է Ջորջը։ Նա նշում է, որ գենոմի տարբեր մասերից  գտնվել են 14 փոխարկիչներ, որոնք կարող են արտադրել քաղցկեղի յուրահատուկ հակագեներ։ Proteomics թիմի հետ միասին Օքսֆորդում գտնվող Կրիկի եւ Նիկոլա Թերնեթի լաբորատորիայում ստուգվել են մասս-սպեկտրոմետրիայի տվյալները՝ պարզելու համար, թե այդ հակագեներից որոնք են առկա իրական կյանքում։ Արդյունքում առանձնացվել են 9 յուրահատուկ պեպտիդներ, որոնք տեսանելի են իմունային համակարգի համար։ Հետազոտողները հույս ունեն, որ այս մոտեցումը ապագայում կարող է քաղցկեղի թերապիայի հիմք հանդիսանալ, եթե հնարավոր լինի վակցինացնել իմունային համակարգը՝ այդ պեպտիդները ներկայացնող քաղցկեղային բջիջները հատնաբերելու եւ վերացնելու համար։   

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է