• Latest news

Տղամարդը հազիվ է փրկվել 36 ժամանոց անսպասելի էրեկցիայի հետեւանքով առնանդամը կորցնելուց

21 սեպտեմբերի, 2019  23:47

Բրիտանիայում 41-ամյա տղամարդը հազիվ է փրկվել 36 ժամանոց անսպասելի էրեկցիայի հետեւանքով առնանդամը կորցնելուց, հայտնում է FoxNews-ը։

Էլիոթ Ռոսիթերը այցելել է ընկերներին Ֆրանսիայում, որտեղ նրա մոտ անսպասելի էրեկցիա է հայտնվել, թեեւ նա, իր խոսքերով, գրգռված չի եղել։

«Մենք բոլորս նստած էինք, եւ դա հանկարծ տեղի ունեցավ։ Ես փորձում էի ինչ-որ կերպ գլուխ հանել դրանից, սակայն չկարողացա։ Դա ամենեւին էլ սեքսուալ չէր, եւ ես ինձ գրգռված չէի զգում»,- պատմել է նա։

19 ժամ անց էրեկցիան չի անցել, եւ ընկերը նրան տեղի պոլիկլինիկա է տարել։ Նրա սեռական օրգանի մեջ հակաբորբոքային եւ ստերեոիդ դեղամիջոցներ են ներարկել, սակայն դա համարյա ոչինչ չի փոխել։

«Ես հազիվ էի կարողանում քայլել,- հիշում է նա,- դա իսկական հոգեվարք էր։ Ես սարսափած էի։ կարծում էի, որ դա երբեք չի վերջանա։ Ինձ հետ երբեք նման բան չէր կատարվել։ Շատ ցավոտ էր»։

Այնուհետեւ Ռոսիթերին շտապ հիվանդանոց են ուղարկել։ Այնտեղ բժիշկները նրան պրիապիզմ կամ «երկարատեւ էրեկցիա» են ախտորոշել։ Դա պաթոլոգիկ վիճակ է, որը սովորոբար կապված չէ սեքսի կամ գրգռման հետ։

Առնանդամը փրկելու համար նրան վիրահատություն է անհրաժեշտ եղել։

Medical News Today-ի տվյալներով, բուժում չստանալու դեպքում առնանդամի հյուսվածքը կարող է լրջորեն վնասվել կամ նույնիսկ քայքայվել։ Բժիշկները Ռոսիթերի առնանդամի հիմքում կտրվածք են արել, որպեսզի արյունը հոսի։ Վիրահատությունը հաջող է անցել։ Թեւ երկու փոքր սպի է մնացել, առնանդամը փրկվել է։

Գոյություն ունի պրիապիզմի երեք հիմնական տեսակ՝ իշեմիկ, կրկնվող եւ ոչ իշեմիկ։ Հիմնականում դա իշեմիկ հիվանդություն է, որն առաջանում է, երբ էրեկցիայից հետո «արյունը չի կարողանում դուրս գալ սեռական օրգանից»։ Դրա պատճառները կարող են տարբեր լինել, սակայն որոշ դեղամիջոցներ, ինչպիսին են հակադեպրեսանտները, արյունը նոսրացնելու, ուշադրության դեֆիցիտի կամ հիպերակտիվության բուժման, էրեկտալ դիսֆունկցիայի բուժման համար օգտագործվող դեղամիջոցները կարող են հանգեցնել պրիապիզմի։ Թմրամիջոցները, ինչպիսիք են կոկաինն ու էքստազին, նույնպես կարող են դրա պատճառ հանդիսանալ։

Երբ Ռոսիթերի մոտ առաջացել է պրիապիզմ, նա հաղթահարում էր հակումը ցավազրկող դեղամիջոցների հանդեպ, որոնք սկսել էր օգտագործել դահուկավազքի ժամանակ ընկնելուց հետո։ Սակայն Ռոսիթերի պրիապիզմի ստույգ պատճառը պարզ չէ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է