• Latest news

Ծնողները ամիսներ շարունակ նորածնին կաթի փոխարեն լիտրերով սուրճ են տվել

21 սեպտեմբերի, 2019  12:43

Ինդոնեզիայում երիտասարդ ծնողներ Անիտա եւ Սարիֆուդին Հաուրաները իրենց երեխային մի քանի ամիս կաթի փոխարեն սուրճ են տվել:

Odditycentral կայքը հայտնում է, որ զույգը բնակվում է Արեւմտյան Սուլավեսի նահանգի Տոնրո Լիմա գյուղում: Նրանք չէին կարող կաթ կամ մանկական կեր գնել, ուստի 8 ամիս շարունակ իրենց դստերը բացառապես սուրճ են տվել:

Զույգն աշխատում է կոկոսի պլանտացիայում եւ օրական վաստակում մոտ 20 հազար ռուփի (մոտ 670 դրամ): Այս փողը հազիվ է բավականացնում ամենօրյա ծախսերին: Ամուսինները երբեմն ընդահանրապես աշխատանք չեն ունենում, այս պատճառով միակ բանը, որով երեխային կերակրել են էժան աղացած սուրճն էր, որը եփել են շաքարով:

Աղջիկն ընտելացել է այս սննդակարգին, եւ ծնողների խոսքով՝ անգամ սաստիկ զայրանում է, եթե նրան չեն տալիս սուրճի հերթական օրաբաժինը: Նա օրական խմում է ըմպելիքի 3 շիշ, այսինքն 1,5 լիտր: Ընդ որում՝ երեխայի առողջության ցուցանիշները, որը հիմա 1,2 տարեկան է, նորմայի սահմաններում են:

Երբ այս երեխայի մասին լուրը տարածվեց ինդոնեզիական լրատվամիջոցներում, ընտանիքի մոտ են եկել առողջապահության տեղական գործակալության ներկայացուցիչները եւ կաթ ու կարկանդակ են բերել: Նրանք ծնողներին հանձնարարել են աղջկան այլեւս սուրճ չտալ, քանի որ կոֆեինն ու շաքարը կարող են երեխայի առողջությանը լուրջ վնաս հասցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել