• Latest news

Ո՞րն է հետծննդաբերական բարդությունների պատճառը ժամանակակից կանանց շրջանում

22 սեպտեմբերի, 2019  16:40

Ժամանակակից մարդկանց նախնիները ծննդաբերել են ընդհանուր առմամբ ավելի հեշտությամբ կոնքի այլ կառուցվածքի պատճառով. ուղիղ քայլվածքը դարձրել է ծննդաբերությունը ոչ դյուրին խնդիր կանանց համար, համարում են Բոստոնի համալսարանի գիտնականները։

Ինչպես գրում է The Daily Mail-ը, ժամանակակից մարդկանց նախնին Australopithecus sediba-ն է, որն ապրել է շուրջ 2 միլիոն տարի առաջ։ Այդ տեսակի կանանց շրջանում ծննդաբերական ուղին զգալիորեն ավելի լայն էր, քան ժամանակակից կանանց մոտ, եւ նրանք ծննդաբերել են շատ ավելի հեշտությամբ մի քանի ժամվա ընթացքում եւ առանց լուրջ խնդիրների ու դժվարության։

Իսկ ժամանակակից կանանց համար ծննդաբերությունը շատ ավելի բարդ է, քանի որ նրանց ծննդաբերական ուղիները ավելի նեղ են, իսկ երեխայի գլուխը՝ բավականին մեծ։ Հենց այդ առանձնահատկություններն են հաճախակի հանգեցնում մի շարք բարդությունների ծննդաբերության ժամանակ։

Գիտնականները ստեղծել են A. Sediba կանանց կոնքի մոդելը ծննդաբերությունը մոդելավորելու համար։ Հաշվի է առնվել նաեւ Australopithecus afarensis, Homo erectus եւ Homo sapiens տեսակների, ինչպես նաեւ շիմպանզեի կոնքի կառուցվածքը։

Պարզվել է, որ Australopithecus տեսակի կին ներկայացուցիչները, ըստ ամենայնի, չեն ունեցել ոսկրային կառուցվածք, որը կազդեր ծննդաբերական ուղու վրա։ Դեռ ավելին, նորածինների գլուխները համեմատաբար փոքր էին։ Այդ ամենը հանգեցրել էր նրան, որ երեխան կարիք չուներ կատարել պտտվող շարժումներ ծննդաբերական ուղիներով անցնելիս։

Դա, իհարկե, չի նշանակում, որ մարդկանց նախնիները բոլորովին չեն ունեցել խնդիրներ ծննդաբերության ժամանակ, սակայն կարելի է ենթադրել, որ դրանք շատ ավելի հազվադեպ էին տեղի ունենում, քան ժամանակակից կանանց շրջանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է