• Latest news

Մասնագետը նշել է դեղերի եւ մթերքների ամենավտանգավոր համադրությունները

23 սեպտեմբերի, 2019  17:15

Վտանգավոր է համադրել որոշ մթերքներ ու դեղամիջոցներ։ Այս մասին News.ru պորտալին ասել է Ռուսաստանի Թերապեւտների գիտական բժշկական ընկերության անդամ, Առողջապահության նախարարության Ցերեբրավասկուլյար պաթոլոգիայի եւ կաթվածի դաշնային կենտրոնի կլինիկական դեղաբան Անդրեյ Կոնդրախինը։

Եթե ասպիրին կամ իբուպրոֆեն եք ընդունում, խորհուրդ է տրվում հրաժարվել ազնվամորուց, քանի որ այդ հատապտուղը պարունակում է սալիցիլաթթու. ազնվամորու եւ ասպիրինի համադրումը կարող է բարձրացնել ներքին արնահոսության վտանգը։

Գրեյփֆրուտի հյութը բնավ խորհուրդ չի տրվում համադրել այն դեղերի հետ, որոնք իջեցնում են խոլեստերինի մակարդակը. եղել են անգամ մահվան դեպքեր նման համադրման պատճառով։ Այլ դեղամիջոցների հետ նույնպես այդ հյութը խմել խորհուրդ չի տրվում, այն առաջ է բերում ֆերմենտի արգելակում, որը պատասխանատու է դեղի գործող նյութի ազդեցության նվազման համար, ինչի հետեւանքով օրգանիզմում սկսում են կուտակվել վնասակար նյութեր, որոնք ատիճանաբար թունավորում են պացիենտին։

Դեղերի ընդունման ժամանակ խորհուրդ է տրվում բացառել կաթը. դրանում պարունակվում է մեծ քանակությամբ կալցիում, որը դեղերի հետ փոխգործակցության դեպքում կարող է չլուծվող նստվածք առաջացնել աղերի տեսքով՝ նվազեցնելով օրգանիզմում հայտնվող դեղամիջոցի գործող նյութը։ Հատկապես կարեւոր է հիշել այն մասին, որ կաթն ու հակաբիոտիկներն անհամատեղելի են։

Արյունը հեղուկացնող դեղեր (վարֆարին) խմելիս խորհուրդ չի տրվում օգտագործել սպանախ, բրոկոլի եւ գազար։ Իսկ բռինչը, սեւապտուղ արոսին, մորին եւ ճակնդեղը կարող են զգալիորեն ուժեղացնել զարկերակային ճնշումն իջեցնող դեղերի ազդեցությունը։

Հարկ է հիշել նաեւ, որ պանիրը հոգեմետ դեղերի ընդունման ժամանակ կարող է առաջ բերել հիպերտոնիկ կրիզ եւ ցնցումներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել