• Latest news

Գիտնականները նշել են մարդկության առողջության համար ամենագլխավոր վտանգի մասին

23 սեպտեմբերի, 2019  18:22

Կլիմայի եւ եղանակային պայմանների փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ բոլոր մարդկանց առողջության վրա՝ բարձրացնելով սեզոնային ալերգիայի, սրտի եւ թոքերի հիվանդությունների ռիսկը։ Կլիմայական փոփոխությունները կարող են ազդել նաեւ դեղերի, օրինակ՝ ինֆուզիոն լուծույթների արդյունավետության եւ անվտանգության վրա։ Այս մասին տեղեկացնում է Science Alert պարբերականը։

Գլոբալ ջերմացումը, գիտնականների խոսքով, կարող է զգալիորեն վատթարացնել ցանկացած երկրի առողջապահության համակարգերի աշխատանքը։ Համաձայն մի շարք հետազոտությունների արդյունքների՝ թոքի քաղցկեղ ունեցող պացիենտի ողջ մնալու հավանականությունը նվազել է, եթե նրանց բուժումն ընդհատվել է տարերային աղետների պատճառով։

Մասնագետները նաեւ նշում են, որ օդի բարձր ջերմաստիճանն ու ծայրահեղ եղանակային պայմաններն առավել վտանգավոր են հղի կանանց, երեխաների եւ տարեց մարդկանց համար։

Օդի միջին ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց՝ բույսերն ավելի շատ փոշի են արտադրում ժամանակի ավելի երկար շրջանների ընթացքում, ինչը կարող է նպաստել ալերգիայի տարածմանը։ Գիտնականների գնահատականով՝ գլոբալ ջերմացման արդյունքում ալերգիան կարող է առաջ գալ Երկրի բնակչության 20 տոկոսի մոտ, իսկ դա շատ լուրջ թիվ է։ Ածխաթթու գազի խտացման ավելացումը կարող է վատացնել ախտանշանները, այդ թվում՝ հարբուխը եւ լորձաթաղանթի այտուցը, քթի փակվելը։

Օդի բարձր ջերմաստիճանը նպաստում է նաեւ ծխամշուշի առաջացմանը, որն իր հերթին ավելացնում է հղիների վաղաժամ ծննդաբերելու վտանգը։ Նորածինների մոտ եղանակային պայմանների փոփոխության պատճառով նկատվում են շնչառական խնդիրներ եւ հաճախակի ինֆեկցիաներ։

Կլիմայի փոփոխության այլ բացասական հետեւանքների թվում են հաճակի ջրազրկումները, մաշկի քաղցկեղը, աղիքային վարակները, հեմոռագիկ տենդերի եւ արեւադարձային այլ հիվանդությունների տարածումը, կաթվածը, հոգեկան եւ նյարդաբանական խանգարումները, ինչպես նաեւ վնասվածքներ ստանալու բարձր հավանականությունը դժբախտ պատահարներից եւ բռնություններից՝ աշխարհում ժողովրդագրական իրավիճակի վատթարացման պատճառով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել