• Latest news

Կինը կարող է զրկվել փոխպատվաստված դեմքից և նոր փոխպատվաստման կարիք ունի (ֆոտո)

23 սեպտեմբերի, 2019  19:27

2007 թվականին Նյու Հեմփշիրից 51-ամյա Կարմեն Թարլեթոնը ընտանեկան բռնության զոհ է դարձել. նրա դեմքն այնքան է վնասվել, որ դեպքի փոխպատվաստման կարիք է զգացվել: Սակայն այժմ դեմքը պլոկվում է, և նոր փոխպատվաստման կարիք է առաջացել:

12 տարի առաջ նրա նախկին ամուսինը բռնի ուժ է կիրառել Կարմենի նկատմամբ, ինչի հետևանքով կնոջ մարմնի ավելի քան 80%-ն այրվածքներ է ստացել: Տղամարդն իր նախկին կնոջը ծեծել է բեյսբոլի փայտով, ապա նրա վրա ալկալ լցրել:

6 տարի անց Բոստոնում Brigham and Woman's Hospital կլինիկայում Կարմենի դեմքը փոխպատվաստել են: Նրա խոսքով՝ դրանից հետո իր կյանքը փոխվել է դեպի լավը, սակայն այժմ բժիշկները նրա դեմքի անդառնալի վնասվածքներ են հայտնաբերել:

Ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անց կինը դեմքի նոր փոխպատվաստման կարիք կունենա:

Աշխարհում պացիենտների ավելի քան 40 տոկոսն անցել է դեմքի փոխպատվաստման միջով, նրանցից 15-ը՝ ԱՄՆ-ում: Ամերիկացի պացիենտներից ոչ մեկ դեռևս չի զրկվել դոնորակական դեմքից: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել