• Latest news

Հերպեսի դեմ յուրահատուկ պատվաստանյութը գրեթե 100-տոկոսանոց պաշտպանություն կապահովի

24 սեպտեմբերի, 2019  09:42

Փենսիլվանիայի համալսարանին առընթեր Փերելմանի բժշկական դպրոցը մշակել է յուրահատուկ պատվաստանյութ, որը կարող է ապահովել սեռական օրգանների հերպեսի գրեթե 100-տոկոսանոց պաշտպանություն:

Medical Express-ը հայտնում է, որ պատվաստանյութը թեստավորել են մկների եւ ծովախոզուկների վրա: Պարզվել է, որ պատվաստանյութ ունեցել է վիրուսից գրեթե 100-տոկոսանոց պաշտպանություն:

Պատվաստանյութը ներարկել են 64 մկների, որոնց այնուհետե փորձել են վարակել հերպեսով: 28 օր հետո 63 կրծողներն ունեցել են, այսպես կոչված, ստերիլ իմունիտետ. Նրանց օրգանիզմում վիրուսի հետքեր չեն նկատվել: Նույն սխեմայով պատվաստվել են 10 ծովախոզուկներ: Կենդանիներից ոչ մեկի մոտ առկա չէր յուրահատուկ ցանը, եւ միայն 2 առանձնյակի մոտ են դիտվել վարակման նշաններ (սակայն ինֆեկցիան փոխացմանը պատրաստ լինելու ձեւ չուներ):

Պատվաստանյութը պարունակում է հատուկ մՌՆԹ, որը կարող է սպիտակուցներ ստեղծել, որոնք կարեւոր են ուժեղ իմունային պատասխանի համար: Միջոցը խթանում է միաժամանակ 3 տեսակի հակամարմիններ: Առաջինն արգելափակում է վիրուսի թափանցումը բջիջների մեջ, երկրորդը եւ երրորդը վիրուսին թույլ չեն տալիս «անջատել» առաջնային իմունային պատասխանի պաշտպանական ֆունկցիաները: Ի տարբերություն սրա՝ սովորական պատվաստանյութերը վիրուսին ուղղակի թույլ չեն տալիս թափանցել բջջի մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել