• Latest news

Ամերիկուհին արեւայրուքից մաշկի քաղցկեղ եւ քթին խոռոչ ձեռք բերեց

24 սեպտեմբերի, 2019  11:46

41-ամյա ամերիկուհին քթին խոռոչ ձեռք բերեց այն բանից հետո, երբ առաջին հայացքից անմեղ թվացող բիծը, պարզվեց, մաշկի քաղցկեղ է, տեղեկացնում է The Mirror-ը։

Ռեբեկա Ռուփը սիրում էր արեւի լոգանք ընդունել։ Նրա խոսքով՝ նա սոլյարի է հաճախել շաբաթը վեց անգամ։ Նա խոստովանել է, որ արեւ ընդունել սիրել է դեռ պատանեկությունից՝ չնայած այն վտանգներին, որոնց մասին նրան զգուշացնում էին։

Անցած տարվա օգոստոսին  Ռեբեկան սեւ բիծ նկատեց այտին եւ գնաց իր մաշկաբանի մոտ՝ ստուգելու այն։ Սակայն բժիշկն ուշադրություն դարձրեց քթի ծայրի սպիտակ բծին, որին Ռեբեկան ուշադրություն չէր դարձրել։ Ավելի ուշ պարզվեց, որ նա մաշկի քաղցկեղ ունի։ Հունիսին նրան վիրահատեցին եւ հեռացրին մաշկի ախտահարված հատվածները։

Արդյունքում՝ նրա քթին գոյացավ խոռոչ, որի քողարկման համար նա եւս մեկ վիրահատության ենթարկվեց։

Վիրահատությունից եւ մաշկի քաղցկեղի դեմ պայքարից հետո Ռեբեկան հոգ է տանում իր մաշկի մասին, ամեն օր օգտագործում է արեւապաշտպան քսուք, հագնում է լայնեզր գլխարկ, երբ դուրս է գալիս արեւի տակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել