• Latest news

Հազվադեպ արատ. Հնդկաստանում ծնվել է երեխա, որի սիրտը կրծքավանդակից դուրս է գտնվել (վիդեո)

24 սեպտեմբերի, 2019  10:45

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. տեսահոլովակը կարող է ձեզ տհաճ կամ ահավոր թվալ։

Հնդկական Հարյանա նահանգում ծնվել է երեխա հազվադեպ հիվանդությամբ՝ սրտի էկտոպիայով. նրա սիրտը գտնվում է կրծքավանդակից դուրս։

Daily Mail-ը  հրապարակել է տեսանյութ նորածնի մասին, որտեղ երեւում է, որ երեխայի սիրտը զարկում է նրա մարմնի վրա։

Բժիշկների տվյալներով՝ նորածինը ծանր վիճակում է։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, ողջ մնալու նրա հնարավորությունները շատ ցածր են։

Սրտի էկտոպիան հազվադեպ բնածին արատ է, որի դեպքում սիրտը զարգանում է կրծքավանդակից դուրս։ Նման արատ ունեցող երեխաների մեծ մասը մահանում է կյանքի առաջին տարում։ Այս արատով ամենից երկար հաջողվել է ապրել ամերիկացի Քրիսթոֆեր Ուոլին։ Նա ենթարկվել է մի քանի վիրահատության եւ ապրել մինչեւ 34 տարեկան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է