• Latest news

5 պատճառ, թե ինչու ձեզ չի հաջողվում դադարել ուտել

29 սեպտեմբերի, 2019  11:49

Հինգ հավանական պատճառ, որոնց հետեւանքով դուք չեք կարողանում դադարել ուտել, եթե անգամ շատ եք ցանկանում

Սերիալներ

Դե, առնվազն այն դեպքում, եթե դուք դիտում եք դրանք կլանված կերպով: Համամիտ ենք, երբեմն սերիալների նկատմամբ սերն այնքան մեծ է, որ մի քանի օրվա ընթացքում ամբողջ սեզոնը դիտելու ցանկությունը չավազանց գրավիչ է թվում: Սակայն միեւնույն ժամանակ հիշեք, որ հեռուստացույցի կամ համակարգչի (անգամ հեռախոսի) մոտ դրված ուտելիքը նպաստում է շատակերությանը, քանի որ էկրանին տեղի ունեցածով կլանված մեր ուղեղը կորցնում է հագենալու գործընթացը կառավարելու ունակությունը: Բացի այդ, ֆիլմերում եւ սերիալներում հետաքրքրաշարժ պահերը հագեցնում են ադրենալինի արտանետման, որը կարող է խթանել քաղցը, հաղորդում է «Մեդվեստի»-ն:

Անյուղ յոգուրտ

Չնայած փորձագետները շարունակում են բարձրաձայնել, որ «անյուղ» չի նշանակում «առողջ»՝ իրականում անյուղ մթերքը (ոչ միայն կաթնամթերքը) շարունակում է ընկալվել որպես ավելի օգտակար: Սակայն բանն այն է, որ այդ մթերքներում սովորաբար բավարար չէ ոչ միայն յուղը, այլ նաեւ սպիտակուցը, մինչդեռ ռաֆինացված ածխաջրեր դրանցում, որպես կանոն, ավելի շատ են, քան հարկավոր է: Այդ իսկ պատճառով պատրաստ եղեք, որ դուք կունենաք քաղցի զգացում սնվելուց ընդամենը կես ժամ անց:

Հիշեցում հեռախոսի միջոցով

Հատկապես եթե դուք չեք անջատում այն գիշերվա ժամերին: Այո, եթե անգամ խոսքը վերաբերում է վիբրացիային ձայնի փոխարեն: Դուք կարող եք չնկատել դա, սակայն անգամ ամենաաննշան աղմուկն ունակ է ազդել ձեր քնի որակի վրա: Իսկ անգամ ամենափոքր խանգարումը, իր հերթին, կարող է հանգեցնել բացասական հետեւանքների՝ ներառյալ սնվելու սովորությունների եւ նյութափոխանակության ֆունկցիայի խանգարմանը:

Նախաճաշին փաթիլներ

Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք օգտագործում նախաճաշին: Եթե դա եգիպտացորենի փաթիլներ են մեղրով եւ ընկուզեղենով կամ գրանոլայով, ապա հենց դրանցում կարող են լինել խնդիրներ: Արյան մեջ շաքարի ավելացումը, որն անպայման տեղի կունենա, եթե մենք խոսում ենք օրվա ընթացքում սննդի առաջին ընդունման մասին, կստիպի ձեզ ավելի քաղցած զգալ, անգամ եթե դուք քիչ առաջ եք սնվել: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սպիտակուցների ու ամբողջական հացահատիկների օգտագործմանը:

Մաստակ

Երբեւէ նկատե՞լ եք, որ ստամոքսը սկսում է քաղցած ձայներ արձակել, երբ դուք մաստակ եք ծամում: Ամեն ինչ տրամաբանական է. ցանկացած մթերք ծամելը նպաստում է թքարտադրությանը, որն ազդանշան է ուղարկում նյութափոխանակության համակարգին այն մասին, որ պետք է պատրաստվել սննդի ընդունմանը: Սակայն պարզ է, որ օրգանիզմը սնունդ չի ստանում, ինչի մասին էլ ձեզ հայտնում է վրդովված ստամոքսը: Դիետոլոգներն ասում են, որ մաստակը կարող է խթանել ախորժակը, այնպես որ արժե այն ծամել նախ սնվելուց հետո, եւ դեռ ավելին, առավելագույնը 15 րոպե տեւողությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել