• Latest news

Միջատի խայթոցի պատճառով կինը զրկվեց ոտքերից եւ մատների ծայրերից (ֆոտո)

26 սեպտեմբերի, 2019  11:51

68-ամյա Սյուզան Բաթերին անգլիական Հայվորթ քաղաքից (Ուիլթշիր կոմսություն) վտանգավոր վարակ ձեռք բերեց միջատի խայթոցից հետո եւ զրկվեց ոտքերից ու ձեռքի մատների ծայրերից։

Ինչպես գրում է Daily Mirror թերթը, այդ օրը Սյուզանն աշխատում էր այգում եւ օրվա վերջին որոշեց, որ հիվանդացել է գրիպով։ Ախտանշանները, համենայն դեպս, շատ նման էին։ Ամուսինը նրան տարավ բժշկի մոտ, բայց այստեղ էլ որոշեցին, որ նա ալերգիա ունի եւ, այնուամենայնիվ, ուղարկեցին հիվանդանոց՝ բուժզննման։

Հաջորդ օրը ամուսինը եկավ այցելելու Սյուզանին եւ իմացավ, որ նրան անհապաղ ուղարկել են վերակենդանացման բաժին եւ արհեստական կոմայի մեջ գցել։

«Այնպես էի վախենում,- հիշում է Սյուզանը։- Մեկ ուշաթափվում էի, մեկ նորից ուշքի գալիս։ Ինձ համար դժվար էր շնչել, թվում էր, թե ներսումս ամեն ինչ բորբոքվել է։ Ինձ օգնելու համար բժիշկները կոկորդիս հատուկ խողովակ դրեցին»։

Կնոջ մոտ հայտնաբերվել էր նեկրոտիկ ֆասցիիտ՝ վարակ, որն առաջ է գալիս Streptococcus pyogenes կամ Clostridium perfringens բակտերիաներից։ Ամենայն հավանականությամբ, վարակը փոխանցվել էր միջատից, որը նրան կծել էր այգում աշխատելու ժամանակ։

Սյուզանը հիվանդանոցում անցկացրեց 8 ամիս եւ ենթարկվեց 60 վիրահատության։ Պացիենտի կյանքը փրկելու համար վիրաբույժները անդամահատեցին նրա ոտքերն ու ձեռքի մատների ծայրերը։

Ինչ-որ ժամանակ հետո բրիտանուհուն պրոթեզավորեցին եւ խորհուրդ տվեցին նիհարել։

«Այժմ ես նոր ծանոթներ ունեմ։ Մենք հանդիպում ենք եւ քննարկում մեր հաջողությունները նիհարելու հարցում»,- ասում է նա։- «Չեմ դադարել սիրել այգեգործությունը։ Ինձ դուր է գալիս ժամանակ անցկացնել մաքուր օդում եւ լսել թռչունների երգը։ Բայց ավելի զգույշ եմ դարձել ու հիմա ուշադրություն եմ դարձնում բզզոցներին»։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել