• Latest news

Ինչպե՞ս դիմակայել ամռան շոգին հղիության ժամանակ

30 հունիսի, 2014  16:48

Այս ամառ բավական շոգ է, ինչի պատճառով շատ հղիներ կարող են իրենց վատ զգալ։ Այն մասին, թե ինչպես կարող են հղի կանայք դիմակայել ամռան շոգին եւ ինչ նրանց չի կարելի անել ամռանը, լրագրողներին պատմեց մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին։

Խուսափեք արեւից

Ամռանը արեւը շատ ակտիվ է, այդ պատճառով հղիներին խորհուրդ է տրվում երկար ժամանակ արեւի տակ չգտնվել՝ դա կարող է վատացնել նրանց ինքնազգացողությունը եւ մի շարք խնդիրներ առաջացնել: Զբոսնելու արժե դուրս գալ առավոտյան կամ երեկոյան ժամերին, իսկ ցերեկը դուրս գալուց պետք է անպայման գլխարկ կրել։

Ճիշտ հագուստ կրեք

Հղիներին ամռանը խորհուրդ է տրվում բաց գույնի հագուստ հագնել, քանի որ մուգ գույները կլանում են արեւի ճառագայթները եւ բարձրացնում են արեւահարվելու հավանականությունը։

Մաշկը ճիշտ խնամեք

Մաշկն ամռանը հաճախ չորանում է։ Եթե նման խնդիր ունեք, Պավել Սոցկին խորհուրդ է տալիս հղիների համար նախատեսված մաշկը փափկացնող հատուկ քսուքներ օգտագործել։

Եթե շատ եք քրտնում, տուն վերադառնալիս ցնցուղ ընդունեք, իսկ եթե շոգի պատճառով շփաբորբ է առաջացել կամ մարմնի որոշ հատվածները քրտնախաշ են եղել, կարելի է ցինկի օքսիդի հիմքով քսուքներ կամ մանկական ցանափոշիներ օգտագործել։

Ալերգենների հետ զգույշ եղեք 

Ալերգիա ունեցող հղիներին ամռանը պետք է առավել զգույշ լինել, քանի որ շոգ ժամանակ, երբ ծաղկում են ծառերն ու տարատեսակ բույսերը, ալերգենների թիվն աճում է։ Ալերգիայի ի հայտ գալու դեպքում արժե բժիշկի դիմել եւ հակաալերգիկ դեղամիջոց ընտրել:

Լավ միտք է նաեւ դրսում զբոսնելուց հետո մազերը լվանալ, քանի որ ծաղիկների մասնիկները կարող են մազերում կուտակվել եւ ալերգիայի պատճառ դառնալ։

Ճիշտ սնվեք

Օրվա ընթացքում հղիներին խորհուրդ է տրվում ուտել առնվազն 5-6 անգամ՝ փոքր չափաբաժիններով։ Իսկ սննդատեսակների մեջ նախապատվությունը ցանկալի է տալ բնական, պարզ կերակուրներին՝ խուսափելով ֆաստ-ֆուդից եւ գազավորված ըմպելիքներից։

Երակները պաշտպանեք

Եթե երակների հետ կապված խնդիրներ ունեք, խորհուրդ է տրվում կրել հատուկ էլաստիկ գուլպաներ՝ հղիների համար նախատեսված։ Դա շատ արդիական է նաեւ ամռանը, քանի որ շոգից երակների խնդիրները, ինչպես, օրինակ, վարիկոզը, սրվում են։

Հանգստացեք

Իհարկե, հղիության ժամանակ կարելի է եւ պետք է ակտիվ կյանքով ապրել եւ աշխատել, բայց հանգստի մասին մոռանալ ոչ մի դեպքում չի կարելի։ Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին հղիներին խորհուրդ է տալիս ցերեկը ճաշից հետո քնել կամ գոնե պառկել եւ մի քիչ հանգստանալ՝ ցանկալի է՝ ձախ կողքի վրա։ Մեջքին հղիներին, ի դեպ, պառկել խորհուրդ չի տրվում, մանավանդ հղիության ուշ ժամկետներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
  • Ինչպե՞ս է քնի պակասն ազդում արտաքինի վրա Արեցոլոյի խոսքով՝ քնի պակասի առաջին նախանշանները կապտուկներն ու աչքերի տակ պարկերն են, որոնք առաջանում են, երբ քնի պակասի հետեւանքով չորացած մաշկը պահում է ջուրը խոնավեցում ապահովելու համար․․․
  • Ի՞նչ կարելի է ուտել քնից առաջ՝ վնաս չհասցնելով առողջությանը Թռչնամիսն օգտակար է, քանի որ պարունակում է տրիպտոֆան՝ ամինաթթու, որն օգնում է արտադրել մելատոնին՝ քունը կարգավորող։ Այդ պատճառով թույլատրելի է նաեւ ուտել փոքր քանակությամբ այդպիսի միս քնից առաջ․․․
  • Ինչ տեղի կունենա սրտի հետ՝ հաճախ էներգետիկներ խմելու դեպքում Այս միացությունները մեծացնում են ուշադրության կենտրոնացումը եւ բարձրացնում են աշխատունակությունը: Սակայն, միաժամանակ, դրանք նյարդային համակարգի արագ հյուծման եւ սրտի աշխատանքի խաթարման պատճառ են դառնում․․․
  • Ինչ կարող է պատմել լեզուն մարդու առողջական վիճակի մասին Լեզվի կարմրությունը եւս մեկ ախտանիշ է, որին պետք է ուշադրություն դարձնել: Լեզուն կարող է կարմրել սթրեսի կամ այնպիսի տարրերի պակասի պատճառով, ինչպիսիք են ֆոլաթթուն, վիտամին B12-ը․․․
  • Ինչ դիրքերով է վտանգավոր քնել Լյու Չունը նաեւ խորհուրդ չի տալիս քնել փորի վրա, քանի որ այս դիրքում տեղի է ունենում պարանոցի ողերի տեղաշարժ, եւ մկանները մնում են լարված: Սա ժամանակի հետ կարող է հանգեցնել պարանոցի սպոնդիլեզի զարգացման եւ գոտկատեղի ցավերի․․․
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։