• Latest news

Իրիդիումը սպանում է քաղցկեղային բջիջները. հետազոտություն

26 սեպտեմբերի, 2019  16:37

Գիտնականների միջազգային խումբը քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ է մշակել: Թերապիայի հիմքում ընկած է իրիդիում մետաղի միացությունը, որը լուսային ճառագայթման ազդեցության ներքո սպանում է քաղցկեղային բջիջները, հաղորդում է HighTech+-ը:

Ֆոտոդինամիկ թերապիայի մեթոդը թույլ է տալիս լույսն ուղղել ուռուցքի որոշակի հատվածների վրա եւ դրանց մեջ ակտիվացնել ֆոտոսենսիբիլիզատորները, տվյալ դեպքում՝ իրիդիումի միացությունը: Ակտիվացումից հետո միացությունը ոչնչացնում է NAD կոնֆերմենտը՝ չարորակ բջիջների «էներգիայի գեներատորը»:

NAD-ի կարիք ունեն բոլոր կենդանի բջիջները, սակայն քաղցկեղային բջիջների համար անհրաժեշտ են այդ մոլեկուլի առավել բարձր մակարդակներ արագ աճի եւ բազմացման համար: Դա դրանց առավել խոցելի է դարձնում նյութափոխանակության խախտումների նկատմամբ:

Փորձագետները նշում են, որ նման տեխնոլոգիան սպանում է քաղցկեղային բջիջները նույնիսկ թթվածնի ամենացածր կոնցենտրացիայի դեպքում, ինչը սովորաբար տեղի չի ունենում ֆոտոդինամիկ թերապիայի մեթոդի կիրառման դեպքում: Մեթոդը կարող է ոչնչացնել ցանկացած ուռուցք: Հեղինակները նշում են, որ առավել մեծ արդյունքի կարելի է հասնել միզապարկի, թոքերի, կերակրափողի, գլխուղեղի եւ մաշկի քաղցկեղի բուժման դեպքում: Կարեւոր է, որ տվյալ ազդեցությունն իրականացվի միայն քացղկեղային բջիջների վրա՝ չվնասելով առողջ բջիջները: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է