• Latest news

Ինչո՞ւ չի կարելի համբուրել նորածիններին

27 սեպտեմբերի, 2019  18:37

Նյու Ջերսիի բնակչուհին զգուշացնում է, թե ինչու չի կարելի համբուրել նորածիններին: Facebook-ի իր էջում Արիանա ԴիԳրիգորիոն տեղադրել է իր նորածին տղայի՝ Անտոնիոյի լուսանկարը, որը միացված է բժշկական սարքավորմանը:

«Մի՛ եղիր եսասեր: Մի՛ համբուրիր երեխաներին: Չարժե»,- գրել է նա, հաղորդում է Fox News-ը:

Փետրվարին նրա 8 ամսական տղան հոսպիտալացվել էր ռեսպիրատոր-սինցիտիալ (RՏ-վիրուսային) վարակով: Վարակը տարածված է եւ սովորաբար նման է մրսածության ախտանիշներին:

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի (CDC) տվյալների համաձայն՝ մարդկանց մեծ մասն առողջանում է մեկ կամ երկու շաբաթ անց, սակայն այն կարող է լուրջ հիվանդություն դառնալ նորածինների եւ տարեցների շրջանում:

Վարակը նաեւ ԱՄՆ-ում 1 տարեկանից ցածր երեխաների շրջանում բրոնխիոլիտի եւ թոքաբորբի ամենատարածված պատճառներից է: Ախտանիշներից կարող են լինել հարբուխը, ախորժակի կորուստը, հազը, փռշտոցը, ջերմությունն ու հեւոցը: Փոքր երեխաների մոտ ախտանիշները կարող են դրսեւորվել դյուրագրգռության, ակտիվության նվազեցման եւ դժվար շնչառության տեսքով:

Միեւնույն ժամանակ, առողջ երեխաներն ու մեծահասակները, որոնք վարակվել են այդ վիրուսով, սովորաբար հոսպիտալացման կարիք չեն ունենում:

Վարակը կարող է տարածվել, երբ վարակված մարդը փռշտում է կամ հազում, երբ փռշտոցից կամ հազից վարակված կաթիլները թափանցում են աչքերի, քթի մեջ կամ բերանի խոռոչ: Այն նաեւ տարածվում է ուղիղ կապի միջոցով, օրինակ, եթե համբուրեք երեխայի երեսը:

Այդ վիրուսով վարակված մարդիկ սովորաբար վարակիչ են 3-8 օրվա ընթացքում, ԱՄՆ-ում այդ վարակը տարածվում է աշնանը, ձմռանն ու գարնանը, ինչն էլ ԴիԳրիգորիոյին ստիպել է զգուշացնել մարդկանց: «Խնդրում եմ, ձեր բերանները հեռու պահեք երեխայի երեսից, ձեռքերից եւ ոտքերից: Եթե վարակվել եք, մնացեք տանը: Այն, ինչը ձեզ համար կարող է ալերգիա լինել, երեխայի կյանքի համար կարող է վտանգավոր լինել»,- գրել է նա:  

CDC-ն առաջարկում է նմանատիպ խորհուրդներ մեծահասակների համար, որոնք ամենօրյա շփման մեջ են նորածինների կամ փոքր երեխաների հետ, հատկապես՝ վաղածին երեխաների հետ, որոնք տառապում են թոքերի կամ սրտի քրոնիկ հիվանդություններով եւ թույլ իմունային համակարգ ունեն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել